16:10 30.01.2019
«Այսօր ստացվում է, որ դատական համակարգում ընտրովի և սելեկտիվ արդարադատության հետևանքով այդ անձը 44 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դուրս է եկել և նրա օրգանիզմը չի դիմացել: Անձը մահացել է սրտի կաթվածից: Ցավալին այն է, որ սա հերթական ապտակն է դատական իշխանությանը»,- անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանի մահվանը՝ ասել է Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանը նշում է, որ այսկերպ ընտրովի արդարադատություն է իրականացվում, ու ստեղծվել են պայմաններ, երբ նախկին իշխանության ներկայացուցիչները կարող են մեծ գրավի դիմաց ազատվել, իսկ բազմաթիվ մարդկանց նկատմամբ կիրառվում են անարդար դատական ակտեր:
«Մամուլից տեղեկացել եմ, որ այն օրը, երբ Մհեր Եղիազարյանը հացադուլից դուրս է եկել, ՔԿՀ-ում բժիշկ չի եղել օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանը շեշտում է, որ շատ հաճախ անդառնալի հետևանքներ են լինում, քանի որ ՔԿՀ-ներում պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում: Քրեակատարողական հիմնարկներում ցածր աշխատավարձի պատճառով շատ քիչ բուժաշխատողներ են ցանկանում աշխատել:
17:33 24.05.2025
Կահիրեն Տրիպոլիից տարհանել է ավելի քան 70 եգիպտացի քաղաքացիներիԵգիպտոսի իշխանությունները օգնել են Արաբական Հանրապետության 71 քաղաքացիների Լիբիայից վերադառնալ հայրենիք՝ Տրիպոլիում լարվածության պատճառով։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտնել է Facebook-ում: Կահիրեն ուրբաթ օրը EgyptAir-ի ինքնաթիռ է ուղարկել Լիբիա։ «Հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած և նախկինում իրենց տվյալները Տրիպոլիում Եգիպտոսի դեսպանատանը և ԱԳՆ-ում ստեղծված օպերատիվ կենտրոնում գրանցած 71 Եգիպտոսի քաղաքացիներ հայրենադարձվել են»,-ասվում է տեքստում։ […] ...
17:22 24.05.2025
Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարումՀնդկաստանը կողմ է իրական խաղաղության հաստատմանը և հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է հնդիկ խորհրդարանական Կանիմոժի Կարունանիդին, որը գլխավորում է երկրի օրենսդիր մարմնի Մոսկվա ժամանած պատվիրակությունը։ «Մենք պատվիրակություններ ենք ուղարկում տարբեր երկրներ՝ մեր դիրքորոշումը պարզաբանելու, կեղծ քարոզչության տարածումը կանխելու և հստակ ու բարձր ուղերձ հղելու համար. Հնդկաստանը […] ...
17:12 24.05.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքումՄայիսի 24-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չերկասի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
17:06 24.05.2025
Կպահի արդյոք «Ինտերը» Մխիթարյանին Ինձագիի պահանջովՀենրիխ Մխիթարյանը դարձել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծրագրերի առանցքային կերպարներից մեկը։ Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Ինձագին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, սակայն պայմանով, որ նոր սեփականատեր Oaktree Capital-ը երաշխիքներ տրամադրի տրանսֆերային շուկայում՝ պահպանելու թիմի մրցունակությունը։ Այս երաշխիքների կենտրոնում Մխիթարյանի նման փորձառու խաղացողների դերն է։ 36-ամյա հայ կիսապաշտպանը ոչ միայն պահպանում է բարձր […] ...
17:00 24.05.2025
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելուՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում եկամտային հարկի վերադարձի դիմումների քանակի աճի պատճառով էլեկտրոնային համակարգի վերազինման անհրաժեշտություն է առաջացել, ինչով պայմանավորված՝ մինչև 2025 թվականի հունիսի 2-ը «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու։ «ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: ...
16:45 24.05.2025
Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով Ստամբուլ է ժամանել չհայտարարված այցով, հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը հրապարակել է Դոլմաբահչե պալատում տեղի ունեցած հանդիպումից լուսանկարներ։ Ալ-Շարաան ապրիլին այցելել էր Թուրքիա ՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ «Էրդողանի և ալ-Շարաայի հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի […] ...