18:43 30.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի առաջին նիստը, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։
Ողջունելով գործընկերներին՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել գերատեսչությունների ներկայացուցիչներին ծրագրի շրջանակներում ինտենսիվ աշխատանքի ու համագործակցության համար և հույս հայտնել, որ «Մաքուր Հայաստան» գաղափարի կյանքի կոչման ու քաղաքացիների մոտ բնապահպանական մշակույթի ձևավորման նպատակով իրականացվող միջոցառումները որակապես նոր ու ավելի արդյունավետ դրսևորումներ կստանան։
Խոսելով ծրագրի գործառման արդյունքում արձանագրված մի շարք ձեռքբերումների մասին՝ փոխնախարարն առանձնացրել է աղբահանության կազմակերպման նպատակով հենց համայնքների բյուջեներից միջոցների տրամադրումը, իրավաբանական անձանց հետ աղբահանության կազմակերպման նպատակով պայմանագրերի կնքման շեշտակի աճը։
Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել նաև կենցաղային օրինախախտների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող առավել խստապահանջ վարչարարությունը և ընդգծել, որ դրանց արդյունքում բնակչության մոտ նկատվում է քաղաքացիավարական վարքականոնների ձևավորման դրական դինամիկա։
Փոխնախարարը ներկաներին նաև հայտնել է, որ պայմանավորված ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխող աղբահավաքության կազմակերպման դժվարություններով և ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությամբ՝ նախարարության կողմից նախատեսվում է 2019 թվականի մարտի 23-ին կազմակերպել համապետական շաբաթօրյակ։
Վաչե Տերտերյանը չափազանց կարևոր է համարել գործադիր մարմինների և մարզային կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված ու ներդաշնակ աշխատանքների կազմակերպման խնդիրը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ենթակառուցվածքների ու ռեսուրսների գույքագրման, ինչպես նաև վարչական ուղղահայացի անխափան աշխատանքի վրա։
Փոխնախարար Տերտերյանը նաև հիշեցրել է, որ ՀՀ բոլոր տարածքներում՝ միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում անհրաժեշտ է ապահովել սանիտարական մաքրության բարձր մակարդակ։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...