«Գինու փողոցն» ու թավշյա հեղափոխությունը. BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

«Գինու փողոցն» ու թավշյա հեղափոխությունը. BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին

18:53 30.01.2019

Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում վերջին տարիներին բացված գինու ակումբները, Հայաստանի պատմությունն ու 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը՝ անցկացնելով հետաքրքիր զուգահեռներ:

Հոդվածի սկզբում պարբերականը նկարագրում է Երևանում գինու առաջին մասնագիտացված բարի՝ In Vino-ի ինտերիերը և ընդգծում, որ այդ պատկերը կրկնվում է աշխարհի շատ քաղաքներում, սակայն երևանյան գինետան առանձնահատկությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն ավելի լայն կոնտեքստում դիտարկել:

«Հայաստանի պատմությունը նախանձելի է: Գինեգործության ամենահին հետքերը հայտնաբերվել են այդ երկրի հարավում 6100-ամյա Արենի հնավայրում: Քրիստոնեությունն առաջինն այստեղ է ծաղկել: Գրական, գեղարվեստական, խոհարարական և երաժշտական ավանդույթները նախորդում են ամենահին քաղաքակրթություններին»,- գրում է պարբերականը:

Այնուհետև պարբերականն անդրադառնում է Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ինչի համար Հայաստանը Economist  ամսագրի կողմից ճանաչվել է տարվա երկիր: «2018 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում  հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը հավաքել է ձայների 70 տոկոսից ավելին: Հիմա շատերը կարծում են, որ էական բարեփոխումների արդյունքում կվերանան ժողովրդի և քաղաքական  վերնախավի միջև պատնեշները: Որպես խորհրդանշական ժեստ ժողովրդի առջև բացվել են Ազգային ժողովի և վարչապետի, նախագահի նստավայրերի դարպասները»,- նշում է հոդվածագիրը:

Պարբերականն ընդգծում է, որ երկրում շատ փոփոխությունների սկիզբը դրվել են Երևանում գինու մասնագիտացված բարերում, որոնք տեղակայված են Սարյան փողոցում, որը ստացել է «գինու փողոց» անվանումը: Նշվում է, որ հենց այդպիսի հաստատություններում գինու սեղանի շուրջ կայացած քննարկումների արդյունքում են ծնվել առաջադեմ գաղափարները, որոնք ի վերջո վերածվել են գործողությունների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

BACK_TO_TOP