12:46 01.02.2019
Աշխարհում ամեն տարի ավելանում են ֆուտբոլիստների միջազգային տրանսֆերները: ՖԻՖԱ-ն տարեցտարի նոր ռեկորդներ է գրանցում: 2018 թվականին ամբողջ աշխարհում կատարվել է 16553 միջազգային գործարք (չհաշված ներքին առաջնություններում կատարված գործարքները), սա 5.6 տոկոսով ավելին է, քան 2017 թվականին: Տեղափոխությունները կատարվել են 175 երկրում, ՖԻՖԱ-ի անդամ 211 երկրներից:
Տրանսֆերների 65.4 տոկոսը կատարվում է ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների մասնակցությամբ: Երկրորդ տեղում վարձակալությամբ կատարվող տեղափոխություններն են՝ 13.5 տոկոս, միայն երրորդ տեղն են զբաղեցնում ամբողջական տրանսֆերների գնմամբ կատարված գործարքները՝ 12.5 տոկոս: Մնացած 8.6 տոկոսը կազմում են վարձակալությունից վերադարձածները:
Ամբողջ աշխարհում գլխավոր դոնոր է համարվում Բրազիլիան: 2018 թվականին այս երկրից դուրս է եկել 832 ֆուտբոլիստ: Երկրորդ տեղում Անգլիան է՝ 818 ֆուտբոլիստ, երրորդը Իսպանիան՝ 618:
Հատկանշական է, որ Բրազիլիան առջատար է նաև դրսից եկող տրանսֆերների քանակով՝ 677 գործարք: Երկրորդը Անգլիան է՝ 651 տրանսֆերով:
Ամենաշատ գործարքները կատարվում են Բրազիլիայից Պորտուգալիա: Այս երկրների ակումբները 2018 թվականին իրականացրել են 205 տեղափոխություն: Երկրորդը Անգլիայից Շոտլանդիա տրանսֆերներն են՝ 167 գործարք: Երրորդը Պորտուգալիայից Բրազիլիա ուղղությունն է՝ 126 տրանսֆեր:
Այս ցանկի իններորդ հորիզոնականում Ռուսաստանից Հայաստան տեղափոխություններն են: Ի տարբերություն 2017 թվականին իրականացված 15 տրանսֆերի՝ անցած տարի այս ուղությամբ կատարվել է 66 գործարք: 2018 թվականին հայկական ակումբների մեծ մասը նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել Ռուսաստանից:
Սակայն նրանցից առանձնանում են «Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը, որոնք իրեց կազմերը հիմնականում համալրել են Ռուսաստանի առաջնություննեևից տեղափոխված ֆուտբոլիստներով: Ռուս ֆուտբոլիստներով են համալրվել նաև Հայաստանի առաջին խմբի նորեկներ «Յունոր-Սևան»-ը և «Երևան»-ը:
2018 թվականին աշխարհում ֆուտբոլային տրանսֆերների ծախսերը կազմել են 7.03 մլրդ դոլար: Սա 5.6 տոկոսով ավելի շատ է, քան 2017-ին: ՖԻՖԱ-ի տեղեկացմամբ տրանսֆերային ծախսերով առաջատարը Անգլիան է՝ 1.9 մլրդ դոլար:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...