«Երևան» հիմնադրամից պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ 807 մլն դրամ. Արթուր Վանեցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

«Երևան» հիմնադրամից պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ 807 մլն դրամ. Արթուր Վանեցյան

16:23 01.02.2019

«Երևան» հիմնադրամի գործով հիմնավորվել է, որ հիմնադրամի կողմից գումարի մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ, մի մասը ոչ նպատակային է ծախսվել, ամբողջ այդ գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որը վերականգնվել է ամբողջությամբ ՀՀ պետբյուջե` «Երևան» հիմնադրամի կողմից: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսներին վերաբերող իր հայտարարությանն անդրադառնալով` Վանեցյանը նշեց, որ քրեական գործ կա հարուցված, իրականացվում է քննություն, արդյունքների մասին առաջիկայում կլինի համապատասխան հաղորդագրություն:

Ֆուտբոլի ֆեդերացիայում ստուգումների մասին լուրերին Վանեցյանը նշեց, թե չի կարող ասել, որ նախկին ղեկավարության չարաշահումներն են բացահայտում, պարզապես նոր ղեկավար է եկել, ՀՖՖ-ն մեծ տնտեսություն ունի, ստուգվում է` ինչն է ավելի, ինչն է պակաս, սովորական գործընթաց է, որը պետք է արվի ղեկավարության փոփոխության դեպքում: Նա հայտնեց, որ ՀՖՖ-ում կատարվում են մեծ աշխատանքներ, կարծում է` ունենալու ենք դրական ձեռքբերումներ ֆուտբոլում:

«Արտասահմանից լրջագույն մասնագետներ ենք ներգրավել ՀՀ ֆուտբոլը զարգացնելու համար և, կարծում եմ, առաջիկա տարիներին ունենալու ենք լուրջ արդյունքներ: Շինարարություն ենք անում, շուրջ 700 փոքր դաշտեր ենք կառուցելու, հանձնելու ենք համայնքներին, որպեսզի երեխաները տեղ ունենան ֆուտբոլ խաղալու, ֆուտբոլային դպրոցներ, ակադեմիա, նաև մարզադաշտ ենք կառուցելու, որը մեծ գումարների հետ է կապված: Հանրային որոշ շրջանակներից քննադատություն է հնչում, թե` փող ունեք, ուրիշ բաների վրա ծախսեք, ուզում եմ ասել, որ ՀՖՖ-ի` պետբյուջեից ֆինանսավորումը կազմում է 0 դրամ, մենք որևէ գումար չենք ստանում, ավելին, ՀՖՖ-ն հարկեր է վճարում և լցնում է ՀՀ պետբյուջեն»,- ասաց Վանեցյանը:

Նա ասաց, որ ՀՖՖ-ն ֆինանսավորվում է ՖԻՖԱ-ից, ՈւԵՖԱ-ից ու նաև իր կողմից իրականացվող տարբեր միջոցառումներից ստացվող արդյունքներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP