«Ոսկե գլոբուսի» ժամանակ հայտնի դարձած մոդելը դատական հայց է ներկայացրել Fiji Water-ի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

«Ոսկե գլոբուսի» ժամանակ հայտնի դարձած մոդելը դատական հայց է ներկայացրել Fiji Water-ի դեմ

19:44 02.02.2019

Մեկ ամիս առաջ «Ոսկե  գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կարմիր գորգի աստղ դարձավ ոչ թե հայտնի դերասանուհիներից մեկը, այլ Fiji Water ընկերության ջուր մատուցող մոդելը՝ Քելլի Քաթբերտը:

Աղջիկը հայտնվել էր բոլոր հայտնի աստղերի նկարներում: Այդ մեկ երեկոյի ընթացքում Քելլին հայտնի դարձավ և դրանից հետո նրան սկսեցին հրավիրել բոլոր երեկոյան շոուներին ու հաղորդումներին:

Fiji Water ընկերությունը այդ ընթացքում որոշել է մոդելի փառքի դափնիները իրեն վերցնել և ավելի շատ եկամուտ ստանալ այդ ահռելի գովազդի ֆոնին: Ջրի բրենդը մարքեթինգային քայլ է մտածել և որպես բրենդի դեմք օգտագործել Քելլիի նկարը՝ տարբեր հաստատություններում տեղադրվել են մարդկային հասակին հասնող պաստառներ: Այս նախաձեռնությունը բոլորին է դուր եկել, բացի մոդելից:

Քելլին պնդում է, որ ընկերությունը իր նկարը օգտագործել է առանց իր համաձայնության և հիմա պատրաստվում է դատի տալ Fiji Water ընկերությանը:

The Blast պորտալում հրապարակված փաստաթղթերում նշված է, որ Քելլիին պատկերող գովազդային պաստառները փողոցներում սկսել են տարածվել հունվարի 7-ից՝ «Ոսկե գլոբուսին» հաջորդող օրը, իսկ մոդելի հետ ընկերությունն սկսել է համաձայնության գալ պաստառները տարածելուց երկու օր անց. այդ ընթացքում գովազդային արշավն արդեն ակտիվ իրականացվում էր:

Քելլի Քաթբերտը նաև պատմել է Fiji Water-ը փորձել է իրեն սիրաշահել՝ խոստանալով տարբեր նվերներ ու գումարային պարգևներ, ինչպես նաև ստիպել են ստորագրել կեղծ փաստաթղթեր, որոնց ստորագրման պահը տեսանկարահանվել է:

Մոդելի փաստաբանները պատմել են, որ ստորագրելուց քիչ անց Քելլին ոչնչացրել է ստորագրված փաստաթղթերը, որոնք իրականում համաձայնության մասին չեն եղել: Այդ բոլոր անախորժությունների ֆոնին Fiji Water-ը ոչ միայն չի դադարեցրել գովազդային արշավը, այլ ավելի ակտիվ է իրականացրել այն:

Հիմա աղջիկը ջրի բրենդից պահանջում է դադարեցնել գովազդային արշավը, հեռացնել բոլոր պաստառներն ու ֆինանսական փոխհատուցում տրամադրել:

Fiji Water-ը դատական հայցին հետևյալ մեկանբանությունն է տվել.

«Այս դատական հայցը ժամանակի անիմաստ կորուստ է: «Ոսկե Գլոբուսից» հետո մենք Քաթբերտի հետ կնքել ենք շատ լավ համաձայնագիր, որը նա շատ կոպիտ խախտել է: Մենք վստահ ենք, որ այս դատը հաղթելու ենք»,- ասել է ջրի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

13:12 07.07.2025

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Աշխարհահռչակ շանսոնյեի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Երևանի Ազնավուրի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:04 07.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 20 դեպք՝ հոգեկան ներգործության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8 դեպք՝ խուլիգանության, 7 […] ...

Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

12:56 07.07.2025

Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։ Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում` ընդհանուր […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով

12:48 07.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:40 07.07.2025

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...

BACK_TO_TOP