Այսօր՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով ու կատարելով հսկայածավալ աշխատանքներ, հայտնաբերել են օրեր առաջ Բաղրամյան 26-ից գողություն կատարած անձին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կասկածյալը կին է, ով աշխատում է Բաղրամյան 26-ում և նախաքննության շահերից ելնելով, աղբյուրն այս պահին նրա ինքնությունը չի հայտնում: Արաբկիրի ոստիկանները կատարել են բազմակողմանի աշխատանքներ և ոստիկանության Արաբկիրի բաժին են հրավիրել երկու տասնյակից ավելի քաղաքացիների:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Բաղրամյան 26-ից հուշադրամներ են գողացել: Ավելի ուշ Բաղրամյան 26-ից առերևույթ գողացված հուշադրամները վերադարձվել են։