12:54 04.02.2019
Երեկ ՌԴ Կալուգայի շրջանում տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիների վիճակի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել Կալուգայի շրջանային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Կոնդյուկովից:
Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ասաց հետևյալը.
«Հիվանդները գտնվում են երեք հիվանդանոցներում, մեզ մոտ երեք քաղաքացի կա, որոնց վիճակը միջին ծանրության է՝ դրական դինամիկայով»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտել է Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի պատճառով տուժած հայերի անունները՝ նրանք են 2008թ. ծնված Մարիա Առաքելյանը և 1988թ. ծնված Սոնա Ադամյանը: Նշված հիվանդանոցը ընդունել է միայն Սոնա Ադամյանին:
«Մեզ մոտ ընդունվել է նաև տուժածներից Սոնա Ադամյանը: Նա լուրջ վնասվածքներ չուներ: Նա ամբուլատոր բուժում է ստացել, նրան զննել են և տուն ուղարկել: Ընդհանուր առմամբ տուժածները լուրջ վնասվածքներ չեն ստացել, ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ չկան ո՜չ մեծահասակների, ո՜չ էլ երեխաների շրջանում»,- ասաց Վլադիմիր Կոնդյուկովը:
SHANTNEWS.am-ը կապ հաստատեց նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության հետ՝ փորձելով տեղեկություն ստանալ դեպքի մանրամասների վերաբերյալ: Դեսպանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց ունեցած տեղեկությունն արդեն հայտնել են, իսկ հայերի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Կալուգայի մարզում ավտոբուսը ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս էր եկել և կողաշրջվել: Վթարի հետևանքով մահացել էր 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: Տուժածերի թիվը գերազանցում է 30-ը:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...