16:29 04.02.2019
Մի քանի լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով փետրվարի 2-ին Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին շենք մտնել չթողնելուն:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի շենք, որտեղ տեղի էր ունենում «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել, ինչին ի պատասխան ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարն ու որոշ պատգամավորներ արգելքը նախ պայմանավորել են ոչ աշխատանքային օրով, ապա՝ նիստի փակ լինելով, հետո էլ՝ վկայակոչել են խմբակցության կողմից հրավերի բացակայությունը։
Մինչդեռ, տվյալ պարագայում բերված պատճառաբանություններից ոչ մեկը չի կարող ընդունելի և համոզիչ համարվել։ Առաջին՝ եթե ոչ աշխատանքային օրով ԱԺ-ում կազմակերպվում է կարևոր քննարկում, ապա ինքնաբերաբար խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը պետք է տարածվի նաև հավատարմագրված լրագրողների վրա։
Երկրորդ՝ լրագրողները կարող են մատնանշել բազմաթիվ օրինակներ, երբ ոչ աշխատանքային ժամերին, մինչև ուշ երեկո, խորհրդարանում շարունակել են կատարել իրենց պարտականությունները։
Երրորդ՝ նիստի դռնփակ լինելը դեռ չի նշանակում, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրավունք չունեն մտնել ԱԺ շենք ու միջանցքներում փորձել մեկնաբանություններ ստանալ պատգամավորներից։ Եվ չորրորդ՝ հավատարմագրված լրագրողներն այս ամենի համար հրավեր ստանալու կարիք ամենևին էլ չունեն։
Մենք՝ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ փետրվարի 3-ի ֆեյսբուքյան գրառումն առ այն, որ լրագրողներին ներս չթողնելու ցուցում չի եղել, և որ տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչի համար ներողություն է խնդրել։ Այդուհանդերձ, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության անհիմն սահմանափակում և կոչ ենք անում ԱԺ ղեկավարությանը.
. պաշտոնապես հայցել լրագրողների ներողամտությունը՝ կիրառված արհեստական արգելքի համար,
. hանձնարարել ԱԺ աշխատակազմի իրավասու ստորաբաժանումներին վերանայել նախորդ խորհրդարանից ժառանգած՝ լրագրողների հավատարմագրման կարգը և նրանց գործունեությանը վերաբերող մյուս նորմատիվ ակտերը,
. պարտավորեցնել աշխատակազմին՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել ԱԺ-ում լրագրողների գործունեության համար և բացառել ապագայում անհիմն սահմանափակումների դրսևորումները»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» հկ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ
Գորիսի մամուլի ակումբ»:
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...