22:30 04.02.2019
Կալուգայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: 13 տուժածները շարունակում են մնալ հիվանդանոցներում: Ռուսական Առաջին ալիքը, անդրադառնալով երեկ գիշեր տեղի ունեցած դժբախտ պատահարին, պատմում է դեպքին հաջորդած իրադարձությունների մասին:
Կալուգայի բնակիչները, ցնցված խոշոր ավտովթարի հետևանքով, այցելում են եկեղեցի և աղոթում զոհվածների հոգիների հանգստության համար: Իսկ հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ 13 տուժածները, որոնք խորը վնասվածքներ են ստացել կոտրված ապակիների բեկորներից։
Ավտոբուսի խցիկում է գտնվել 31 երեխա, նրանք Սմոլենսկի շրջանի Յարցևո փոքր քաղաքի «Колибри» պարային խմբի անդամներն էին, որոնք մեկնում էին Կալուգա՝ մրցույթի մասնակցելու: Վարկածներից մեկի համաձայն՝ վարորդը մերկասառույցի պատճառով չի կարողացել կառավարել ավտոբուսը: Այն կողաշրջվել է, ուղևորները չեն կարողացել դուրս գալ թեքված տրանսպորտային միջոցից: Տուժածների մեջ կան նաև ծնողներ, որոնք ուղեկցում էին երեխաներին:
ՌԴ առողջապահության փոխնախարար Սերգեյ Կրաևոյն ասել է. «Զոհվել են այն ուղևորները, որոնք գտնվել են ավտոբուսի վերջին նստարանին: Այնտեղ մեքենայի շարժիչն է, հենց դա էլ հանգեցրել է աղետալի հետևանքների»:
Յարցևոյի բնակիչները ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ են տանում մշակույթի տուն, որտեղ գործում էր «Колибри» պարային խումբը: Երեխաները հաճախ են մասնակցել արտագնա մրցույթների: Այսպիսի ուղևորությունների համար ղեկավարությունը ավտոբուսներ է վարձակալել մասնավոր ընկերություններից:
Քրեական գործ է հարուցվել երկու հոդվածներով, այդ թվում՝ անվտանգության կանոնների չպահպանման պայմաններում ծառայությունների մատուցման մասին: Արդեն ձերբակալված է վարորդը, որն անցյալ տարի տուգանվել էր հենց երեխաների տեղափոխումը խախտումներով կատարելու պատճառով, նաև սեփականատերը՝ 61-ամյա ձեռնարկատեր Սերգեյ Գորդեևը:
Հետաքննությունը կպարզի՝ արդյոք նա ունեցել է լիցենզիա: Օրենքի համաձայն՝ երեխաների խումբ տեղափոխելու իրավունք ունեն այն մեքենաները, որոնք շահագործվել են ոչ ավելի, քան 10 տարի: Իսկ այս ավտոբուսն արտադրված է եղել 30 տարի առաջ և այս ընթացքում կտրել-անցել է ավելի քան 800 կմ: Հայտնի չէ՝ տեխզննում անցե՞լ է, թե՞ ոչ:
Յարցևո քաղաքի ավտոպարկի մյուս երեք ավտոբուսներն ավելի հին են, բայց ընկերությունը պարբերաբար իրականացրել է ուղևորափոխադրումներ. ընդ որում՝ երկու տարի առաջ ստուգման ժամանակ պարզվել է, որ այստեղ վարորդներն աշխատանքը ստանձնելիս բուժզննում չեն անցել: Ընկերությունը ստացել է խախտումները վերացնելու հրահանգ: Աղետից հետո պարզ կդառնա նաև, թե ինչու է երեխաներով ավտոբուսը հայտնվել ավտոճանապարհին առանց՝ այսպիսի դեպքերում պարտադիր համարվող Ճանապարհային անվտանգության տեսչության թույլտվության:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...