1.8 մլրդ խմ ջուր է վերցվել արտեզյան ավազանից. հանրային դատավարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

1.8 մլրդ խմ ջուր է վերցվել արտեզյան ավազանից. հանրային դատավարություն

13:31 05.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին:

«Դատավարությունում», այսպես ասած, մեղադրող կողմը բնապահպան Լևոն Գալստյանն է, որն ասել է, որ ջրառը ավազանից երկու հազարականների սկզբից սկսած եղել է նորմայից ավելի, ինչի հետևանքով ջրային ավազանի դրական ջրերի մակարդակը իջել է 15 անգամ:

«Դատավարությունում« դատավորի դերում հանդես եկող ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը հարցրել է, թե ինչի՞ արդյունք էին այն որոշումները, որ չնայած սահմանված նորմային, ավել ջրառ է կատարվել:

«Կա քաղաքական պատվեր, որ էս թույլտվությունները պետք է տաք և դա կան տեղեկություններ, որ դա որոշակի գումար է արժեցել: Հիմնականում գիտենք` ովքեր են ձկնաբուծարանների տերերն ու դրա հետևում կանգնած մարդիկ»,- ասել է Լևոն Գալստյանը՝ հավելելով, որ խոսքը քրեաօլիգարխիկ համակարգի և պետական համակարգի համագործակցության մասին է:

Ըստ ներկայացված տվյալների՝  այսպես ասած արտահանված ջրի  60 տոկոսը բաժին է հասել սնկի պետ ավելացող  ձկնաբուծարաններին, ինչի հետևանքով վտանգվել է ատոմակայանի աշխատանքը, 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական աշխատանքներով չզբաղվելու վտանգի առջև:

Արտեզյան ավազանի անկման խնդիրը նկատելի է եղել 2010 թվականից, երբ գյուղացիները ջրի պակաս են նկատել: 2000-ական թվականների սկզբից մինչև 2013 թվականը 1571 հորատանցք է բացվել ավազանի տարածքում:

Նաև նշվել է, որ սահմանված նորման խախտելով՝ 1.8 մլրդ խմ-ով ավելի ջուր է վերցվել արտեզյան ավազանից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP