14:30 05.02.2019
Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.am-ը, այսօր տեղի է ունեցել առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին:
Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման պատճառները: Որոշվել էր, որ Հանրային դատարանը վճիռ է կայացնելու, որը կներկայացնեն իրավապահ մարմիններին:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը այսպես ներկայացրեց իրավիճակը.
«Մենք պահանջում ենք` պատասխան տան այն անձինք, ովքեր ստորագրել են այս գործով Արարատյան արտեզյան ջրավազանից ջրային թույլտվությունները, ովքեր գերշահագործում են ցույց տվել: Նախկին իշխանությունների հարցն է, 10 տարիների ընթացքում անխնա տրվել են թույլտվություններ, և այսօր ստորգետնյա ջրավազանի մակարդակը 15 մետր իջել է, և այսօր ամբողջ Արարատյան դաշտավայրը անապատացման պրոցեսներ են սկսվել, կենսաբազմազանության ոչնչացում, ֆերմերները զրկվել են ջրից, Սևանի վրա մեծ բեռ է, ամեն տարի հավելյալ ջուր են բաց թողնում Սևանից, այն ճահճացնում են, իսկ 80 տոկոսը ճանապարհին կորում է, որովհետև ջրային համակարգն անմխիթար վիճակում է: Կոնկրետ առաջարկներ ենք անելու, ոչ թե միայն դատապարտելու ենք, և այն անձինք, ովքեր ստորագրել են և թույլտվություն տվել, պատասխանատվության պետք է ենթարկվեն»,- ասաց բնապահպան-իրավաբանը:
SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, թե պատասխան պահանջելու համար ո՞ւմ են հրավիրել դատավարությանը՝ նախկի՞ն, թե՞ ներկա իշխանության ներկայացուցիչներին, Վարդանյանը պատասխանեց հետևյալ կերպ.
«Ներկաներին ենք հրավիրել, որոնք նախկինների իրավահաջորդն են: Պիտի գային ներկայացնեին իրենց մոտեցումը, պարտադիր չէ, որ ներկայացնեն նախկինների մոտեցումը, ամբողջ նախարարության աշխատակազմը հո չի փոխվել, չէ որ կան մարդիկ, որոնք մասնակցել եմ որոշումների կայացմանը»:
Հարցին, թե արդյոք նախկին իշխանությունները պատասխանատվության չպետք է ենթարկվեն նման թույլտվությունների համար, պատասխանեց.
«Չենք ուզում այստեղ կոնկրետ անձանց վերաբերյալ որոշումներ կայացնենք, որովհետև մենք դատարան չենք, որպեսզի մեղադրանք ներկայացնենք, դա դատարանների իրավասությունն է: Մենք կոնկրետ գերատեսչությունների հետ գործ ունենք»:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...