15:34 05.02.2019
Ազգային ժողովում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովին մասնակցած ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատվիրակության կազմում են Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը և Մխիթար Հայրապետյանը, վերջինս հայկական պատվիրակության ղեկավարն է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատվիրակության կազմում են Վահե Էնֆիաջյանն ու Նորա Առուստամյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից` Տարոն Սիմոնյանը:
Մխիթար Հայրապետյանի խոսքերով՝ իրենց եվրոպացի գործընկերները զարմացած են եղել, որ առաջին անգամ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին ներգրավված լինելով՝ հայկական պատվիրակությունը կառուցողական է եղել։
«Հայկական պատվիրակությունը մինչ վեհաժողովին մասնակցելը մանրամասն քննարկել էր, թե ինչ հարցեր է բարձրացնելու։ Պատվիրակությունը կարևորում է վեհաժողովում կառուցողական աշխատանքը հատկապես ադրբեջանցի գործընկերների հետ։ Մեզ համար խնդիր ենք դրել լինել չափազանց կառուցողական, թեկուզ առանձին նկատվող նախահարձակ լինելու մարտավարությունը բացառապես ծրագրային մարտահրավերների շուրջ է լինելու»,- ասել է Հայրապետյանը։
Նրա խոսքերով՝ իրենք հատկապես ուշադրություն են հրավիրել ադրբեջանական հանրակրթական դպրոցներում հայատյացության սերմանման վրա։
«Հետաքրքրվել ենք, թե ինչպես են մեր եվրոպացի գործընկերները պատկերացնում 2 երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, եթե ադրբեջանական դպրոցներում երեխաներին որպես հակահայ են մեծացնում։ Իմ գործընկերներից մի քանիսը նշեցին, որ տեղյակ են խնդրին։ Ի պատիվ հայկական նախկին պատվիրակության՝ այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է, բայց խնդիրը դեռ լուծված չէ»,- հայտարարել է Հայրապետյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ ինքը հանդիպել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հետ, որը 6-րդ գումարման ԱԺ-ում համանուն հայկական պատվիրակությունն է ղեկավարել։ Նրա խոսքերով՝ հանդիպումն ինքն է նախաձեռնել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 6-րդ գումարման ԱԺ-ում «Եվրանեսթի» պատվիրակությունն Արմեն Աշոտյանն էր ղեկավարում։
Ըստ նրա՝ խոսել են այն մասին, թե հնարավոր հակահայ ինչ բանաձևեր կարող են ակնկալել 2019թ. աշնանը սպասվող լիագումար նիստին, ու հայկական պատվիրակությունը հնարավոր ինչ հակամեխանիզմներ պետք է ձեռնարկի:
21:50 25.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելՄայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...
20:33 25.05.2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացըԹուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...