Բնապահպանը պահանջում է քրգործ հարուցել ջրային ավազանի գերշահագործման փաստի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Բնապահպանը պահանջում է քրգործ հարուցել ջրային ավազանի գերշահագործման փաստի առթիվ

19:35 05.02.2019

Այսօր տեղի ունեցած հանրային բնապահպանական դատավարության ընթացքում «Հայկական բնապահպանական ճակատ» ՀԿ ղեկավար, բնապահպան Լևոն Գալստյանը ներկայացրել է այն պատճառները, որոնց արդյունքում ստորգետնյա արտեզյան ջրային ավազանը հայտնվել է ջրային պաշարների սպառման վտանգի առջև, խոսել է նաև պետական պաշտոնյաների կողմից այդ գործում ունեցած դերի մասին:

«ՀՀ պետական որոշ կառույցներ և պետական պաշտոնյաներ թույլ են տվել այնպիսի խախտումներ, որոնց համար պետք է ենթարկվեն քրեական հետապնդման: Այս առնչությամբ 2015թ. հուլիսին հանցագործության մասին հաղորդում եմ տվել ՀՀ գլխավոր դատախազին, Քննչական ծառայության պետին»,- ասաց Լևոն Գալստյանը:

Նա մասնավորապես շեշտեց այս հարցում ձկնաբուծարանների դերը, որոնց պատճառով Արարատյան դաշտավայրը հայտնվել է անապատացման վտանգի առջև:

«Վերջին 10-15 տարիներին Էջմիածնի և Մասիսի տարածաշրջաններում բացվել են ձկնաբուծարաններ, որոնց արդյունքում էապես գերազանցվել է ջրային պաշարների օգտագործման թույլատրելի քանակը, բնակչության համար ստեղծվել են սոցիալական խնդիրներ: Դեռևս 1984թ. Պաշարների պետական հանձնաժողովը հաստատել էր խորքային հորերից ջուր վերցնելու տարեկան թույլատրելի սահմանը, որը մոտ 1.1 մլրդ խմ/տարի, ինչը պահպանելու դեպքում գերշահագործում չէր լինի, 2013թ. դրության ջրառը արտեզյան ավազանում  կազմել է 1.75 մլրդ խմ/տարի, ինչը հաստատված թույլատրելի ջրաքանակը գերազանցել է 659 մլն խմ/տարով, 1.6 անգամ գերազանցել է թույլատրելի նորման, որի 64 տոկոսը բաժին է հասել ձկնաբուծարաններին»,- նշեց բնապահպանը:

Ներկայացված թվային տվյալների համաձայն՝ Արարատյան արտեզյան ավազանի ստորգետնյա տարածքի մակերեսը կրճատվել է մոտ եռակի, ինչի հետևանքով 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող խմելու ջրից:

«Ջրի պահանջարկը բավարարելու նպատակով Սևանից լրացուցիչ ջրի բացթողում է եղել, իսկ Արարատյան դաշտում մոտ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելուց զրկվելու փաստի առաջ, ինչն էլ կնպաստի սոցիալ-տնտեսական խնդիրների և արտագաղթի մեծացմանը»,- ընդգծեց նա:

Բնապահպանը վստահ է, որ ստեղծված իրավիճակին պետք է իրավական լուծում տրվի, ինչի համար էլ դիմել է դատախազություն և քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ջրային ավազանի գերշահագործման փաստի առթիվ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP