Զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ամփոփում է կայազորների դատախազությունների 2018թ. գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ամփոփում է կայազորների դատախազությունների 2018թ. գործունեությունը

23:50 05.02.2019

Զինվորական դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեությունն ամփոփելու նպատակով ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այցելել է Լոռու, Սևանի, Շիրակի, ինչպես նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 կայազորային դատախազություններ:

Անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2018թ. զինված ուժերում հանցավորության վիճակին, ԶՈւ-ում հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների որակը, հանցագործության դեպքերով իրականացվող մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության հիմնական արդյունքներն ու խնդիրները, պետական շահերի, ինչպես նաև քրեական վարույթում ներգրավվող զինծառայողների, սպաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կայացած քննարկումներին մասնակցում են նաև ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ Ռազմական ոստիկանությունների, ՀՀ և ԱՀ զինված ուժերի պատասխանատուները:

Կայազորների զինվորական դատախազները ներկայացրել են համապատասխան կայազորների զորամասերում և այլ զորամիավորումներում հանցավորության վիճակի նվազեցման, բանակում զինծառայողների միջև և զինվոր-սպա հարաբերություններում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի, կանոնադրային հարաբերությունների պահպանման ուղղություններով կատարված աշխատանքները, որոնց շուրջ ծավալվել են շահագրգիռ քննարկումներ:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այս առումով կարևորել է քրեածին վարքագծից զինծառայողներին զերծ պահելու նպատակով զորամասերում տարվող բացատրական աշխատանքների, իրավունքների և պարտականությունների մասին նրանց իրազեկման շարունակումը, հրամանատարական կազմի հետ զորամիավորումներում օպերատիվ իրավիճակի լիարժեք վերահսկողության ապահովումն ու տեղեկատվության արագ փոխանակման գործուն կառուցակարգեր ունենալը:

Զինվորական դատախազի կողմից շեշտվել է ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ սպայական կազմի ծառայողական պարտականությունների անշեղ կատարման նկատմամբ վերահսկողությունը: Կարևորվել է հանցագործության յուրաքանչյուր դեպքին նպաստող պատճառների ու պայմանների վերհանումը, հանցագործություն կատարած զինծառայողների արագ բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելը, ինչը նախ ձևավորում է զինված ուժերում կատարած հանցավոր արարքին համաչափ պատժի անխուսափելիությունն ապահովելու համոզմունք, և իբրև այդպիսին՝ դառնում կարևոր նախադրյալ հետագա հանցագործությունների կատարումից, քրեածին վարքագծի դրսորումներից խուսափելու համար:

Զինվորական դատախազի կողմից գոհունակություն է հայտնվել զինված ուժերում կոռուպցիայի դեմ ուղղված քրեաիրավական պայքարի, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների առումով: Այդուհանդերձ, ամփոփումների ժամանակ նրա կողմից առաջնայինն է համարվել  հանցագործության դեպքերի, հատկապես ծանր և առանձնապես ծանր դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերի շրջանակներում նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության լիարժեք ապահովումը: Խնդիր է դրվել քննությունների հնարավորինս արագ և արդյունավետ իրականացման նպատակով ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել նախաքննական մարմիններին քննչական անհետաձգելի գործողությունները կատարելու ցուցումներ տալու, ինպես նաև օպերատիվ-հետախուզական մարմիններին նման միջոցառումներ կատարելու հանձնարարություններ տալու ուղղություններով:

Խորհրդակցությունների ընթացքում, հաշվի առնելով յուրաքանչյուր կայազորում հանցավորության վիճակի, կատարված աշխատանքների արդյունքների առանձնահատկությունները՝ Վահե Հարությունյանի կողմից կայազորների դատախազությունների դատախազներին տրվել են կոնկրետ հանձնարարություններ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP