19:06 06.02.2019
«Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի տղաները վերադարձել են Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայացած «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնից: Տղաներին հաջողվել է հասնել «Лига смеха» նախագծի գալա համերգին: Ուկրաինական մեծ ու սիրված նախագծին հայկական թիմն առաջին անգամ էր մասնակցում:
«Մենք չէինք սպասում այսքան մեծ հաջողությունների: Վերջում, երբ մեզ ընտրեց մարզիչներից մեկը, հիանալի զգացողություններ ունեցանք, որ բառերով չես նկարագրի, պետք է բեմում կանգնես ու զգաս: Արդեն այս ամսվա վերջում կմեկնենք Կիև և մարզչի հետ նոր սցենարով աշխատենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հումորի լիգա» նախագծի անդամ Ազատ Անիբարյանը:
Նախագծի պայմանները պարտադրում են 245 թիմերից ընտրել լավագույն 14-ին ու հենց նրանք են իրավունք ստանում մասնակցել նախագծի գալա համերգին: Հայկական թիմը 14 լավագույններից մեկն էր, հետևաբար, նաև գալա համերգի մասնակիցը: Հայկական «Մուլտի արմյանի» թիմը սիրվեց թե´ հանդիսատեսի, թե´ մասնակիցների կողմից:
«Մուլտի արմյանի» թիմի տղաների հումորին հայ հեռուստադիտողը ծանոթ է հոկտեմբերից «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծից: «Շանթ» հեռուստաընկերությունն այս անգամ նաև ռազմավարական գործընկեր էր:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցեցին մեզ: Մեզ մեծ աջակցություն ցույց տվեց Գագիկ Ծառուկյանը: Շնորհակալություն նաև «Շանթ» հեռուստաընկերությանը, որ հավատաց մեր կոլեկտիվին և հնարավորություն տվեց աշխատել «Հումորի լիգա» նախագծում»,- ասաց «Հումորի լիգա» նախագծի գեղարվեստական ղեկավար Վահե Խաչատրյանը:
Ներկայացրած հումորների մեծ մասը «Շանթ»-ի հեռուստադիտողները դիտել են «Հումորի լիգա» նախագծի շրջանակում, իսկ ովքեր տղաների հումորը մոռացել են, դեռ առիթ կունենան մարտից «Շանթ»-ի եթերում հետևել «Հումորի լիգայի» նոր եթերաշրջանին:
Մարտից «Շանթ»-ով հասանելի կլինեն նաև «Лига смеха» փառատոնի ամբողջական տարբերակն ու քասթինգի օրագրերը: Ի դեպ, «Ֆաննի մեն» փրոդաքշնը «Շանթ»-ի հետ համատեղ առաջարկում է սպասել նոր նախագծերի:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...