11:29 18.09.2017
Գիշերը Լոս Անջելոսում տեղի է ունեցել «Էմմի» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում շնորհում են հեռուստատեսային բնագավառում ձեռքբերումների համար: Մրցանակը կարող են ստանալ փրայմ թայմում եթեր գնացած շոուները, հեռուստասերիալները, մինի սերիալները, վավերագրական հաղորդաշարերը և այլն: Եթե անցած տարի «Էմմիի» բոլոր անվանակարգերում հաղթել էր հայտնի «Գահերի խաղը», ապա այս տարի էստաֆետը փոխանցել է «Սպասուհու պատմությունները» դրամատիկ հեռուստասերիալին: Սերիալը հաղթել է մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերում ՝ «Լավագույն դրամատիկ սերիալ», «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի»՝ Էլիզաբեթ Մոսս և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ էնն Դաուդ:
Էլիզաբեթ Մոսսը «Սպասուհու պատմությունները» հեռուստասերիալում
Էնն Դաուդը «Սպասուհու պատմությունները» հեռուստասերիալում
«Սպասուհու պատմությունները» կանադացի գրող Մարգարեթ Էթվուդի համանուն հակաուտոպիստական վեպի էկրանավորումն է: Սերիալում ներկայացվում է տոտալիտար հասարակության ապագան, որտեղ մարդկանց գլխավոր խնդիրը չբերությունն է: Փոխնակ մայրերը դառնում են հարուստ ընտանիքների սեփականությունը և նրանց գլխավոր խնդիրն է այդ ընտանքին զավակներ պարգևելը: Այս հեռուստասերիալը միանգամից մեծ աղմուկ բարձրացրեց և հասարակական քննարկման թեմա դարձավ: Իր վարկանիշով գերազանցեց այնպիսի հայտնի սերիալների, ինչպիսիք են «Վայրի արևմուտքի աշխարհը», «Խաղաքարտերի տնակը», «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալններն են: Իրավիճակն այլ է կատակերգություն ժանրում: Երրորդ տարին անընդմեջ լավագույն կատակերգական սերիալ անվանակարգում հաղթում է «Փոխնախագահ» հեռուստասերիալը, որը քաղաքական երգիծանքի ժանրում է և պատմում է ԱՄՆ փոխնախագահի «լուրջ» գործերի մասին:
«Փոխնախագահ» հեռուստասերիալի պոստերը
«Լավագույն մինի սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մեծ փոքր սուտը», որտեղ գլխավոր դերերը մարմնավորում են Նիկոլ Քիդմանը, Ռիզ Ուիթերսփունը և Շեյլին Վուդլին: Նիկոլ Քիդմանը, որը ժամանակին այս դերի համար հրաժարվել էր ֆիլմային լուրջ առաջարկներից, հաղթել է «Մինի սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Նիկոլ Քիդման
«Մեծ փոքր սուտ» մինի սերիալի դերասանական կազմը:
Քաղաքականությունը, մասնավորապես Դոնալդ Թրամփն ամենուր է: Ալեք Բոլդուինը «Էմմի» է ստացել «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում» հեռուստաշոուում ԱՄՆ նախագահի ծաղրանմանության համար.
«Հավանաբար ես պետք ասեմ, որ այս էմմին ձերն է պարոն նախագահ»,- մրցանակը ստանալիս կատակել է Բոլդուինը:
Նույն շոուում Հիլարի Քլինթոնի պարոդիայի համար մրցանակ է ստացել Քեյթ Մաքինոնը:
Քեյթ Մաքինոնը և Ալեք Բոլդուինը «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում» (Saturday night live) հեռուստաշոուում
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...