Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների վերաինտեգրումը ամենացավոտ խնդիրներից է. Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների վերաինտեգրումը ամենացավոտ խնդիրներից է. Զոհրաբյան

15:32 07.02.2019

Համաներումից հետո ակնհայտ դարձավ, որ ազատ արձակված դատապարտյալների ինտեգրումը հասարակությունում տեղի չի ունենում. հարցն այսօր ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Ես ինքս էլ այցելել եմ ՔԿՀ, հիմնական խնդիրը պրոբացիոն ծառայության թերացումն էր, ակնհայտ է, որ համակարգը ներդրվել է, բայց ամբողջովին չի կայացել, ունի զգալի թերացումներ: Կարծում եմ՝ մենք պետք է օրակարգ մշակենք, որպեսզի այս համակարգի քայլ առ քայլ կարգավորումներով հանգեցնենք համակարգի կայացմանը: Նաև վերջին համաներումից հետո հայտնի դարձավ, որ նախկին կալանավորների վերաինտեգրման խնդիրը օրակարգում է և շատ հրատապ հարց է»,- ասաց Սամսոնյանը:

Անդրադառնալով հանձնաժողովի ներկայացուցչի բարձրացրած հարցին՝ հանձնաժողովի նախագահ նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ վերաինտեգրման խնդիրն ամենալուրջ խնդիրներից մեկն է՝ հավելելով.

«Դա ամենացավոտ խնդիրն է, նախ` պրոբացիոն ծառայությունը շատ մեղմ գնահատեցիք, չի աշխատում, կայացված չէ Հայաստանում, վերաինտեգրումն ամենակատաստրոֆիկ պրոբլեմներով մեկն է, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ չկան, որ կարողանան դատապարտյալների հետ աշխատել` վերաինտեգրելու հասարակությանը: Երբ հարցնում՝ ես ինչու չկա, նույն պրոբլեմի շուրջ ենք պտտվում, որովհետև ոչ մի պրոֆեսիոնալ հոգեբան 60 հազարով չի աշխատի նման ծանր պայմաններում»:

Զոհրաբյանը հավելեց, որ իրենք հրավիրելու են համապատասխան կառույցների ներկայացուցիչներին ոչ միայն հարցի քննարկմանը մասնակցելու, այլև հետագա աշխատանքի ճանապարհային քարտեզ կազմելու ու, ըստ այդմ, նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու նպատակով:

«Իրենց վրա ենք դնելու ոլորտի կարգավորման պարտականությունը, որի նախաձեռնությունը օրենսդրական մակարդակով գալու է մեզանից, այստեղ հավաքված են խիզախ մարդիկ, և որևէ մեկս բարդույթ չունենք պահանջելու այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը, եթե կթերանան անելու»,- ասաց նա:

Հարց բարձրացվեց նաև «Ընտանեկան բռնության մասին» օրենքի չկիրառման մասին, որի վերաբերյալ Զոհրաբյանը հետևյալ բնորոշումը տվեց.

«Մեռելածին օրենքների շարքին դասվեց, որովհետև մենք  ազգային մենթալիտետի մեջ շատ բան ունենք փոխելու, երեխաների իրավունքը լինելու է մեր ամենաթիրախային հարցերից մեկը»:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP