Բոլորին հուզում է, թե ինչ գումարներով է կառուցվելու մետրոն. Արթուր Մեսչյանը մանրամասներ է հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Բոլորին հուզում է, թե ինչ գումարներով է կառուցվելու մետրոն. Արթուր Մեսչյանը մանրամասներ է հայտնել

13:18 08.02.2019

Հունվարի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Հենց այդ ժամանակ առաջ քաշվեց մի քանի գաղափար: Թե ինչի մասին է խոսքը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը փակագծեր են բացել և որոշ մանրամասներ հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հարցազրույցում Արթուր Մեսչյանն անդրադարձել է մետրոյի նոր կայարան կառուցելու խնդրին:

«Բոլորին հուզում է այդ հարցը, թե ինչ գումարներով է կառուցվելու մետրոն: Մետրոն կառուցվելու է ներդրողների կողմից, ուղղակի ներդրողները մետրոյի կառուցման դիմաց պետք է ստանան որոշակի ծավալներ իրենց բիզնեսը կազմակերպելու համար: Եվ այդ պատճառով մենք ունենք երկու տարբերակ` տարբերակներից մեկն այն է, որ կայարանը կազմակերպվում է կամրջի ավարտին, և մինչև թունելի սկիզբը կազմակերպվում է կայարանը և որի հետևում կառուցվում է այդ բիզնես կառույցը, որը, ըստ երևույթին, կլինի մեծ առևտրի կենտրոն: Մյուս տարբերակը, որ կայարանը առևտրի կենտրոնի առաջին հարկում կառուցվի»,- բացատրեց Երևանի գլխավոր ճարտարապետը` ցուցադրելով երկու տարբերակների նախնական գծագրերը:

Արթուր Մեսչյանի խոսքերով` ինքը ցանկանում է, որ ոչ մեկի մոտ չառաջանա թյուր տպավորություն, թե խոսվում է երկար տարիների ծրագրի մասին` այդ ամենը «արագ բերվելու է ավարտական վիճակի»:

«Ես կարծում եմ` նախագծային այդ ամբողջ համալիրը, եթե մենք 2019թ. բերենք ավարտական վիճակի, 2020 թվականից կարող ենք սկսել շինարարությունը»,- ասաց Արթուր Մեսչյանը:

Իր հերթին, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախագիծը նախապես գնահատվում էր 100 միլիոն դոլար, սակայն կա 3 բաղադրիչ, որը պետք է երաշխավորի նախագծի ֆինանսական ապահովումը` մասնավոր հատվածի ֆինանսավորում, պետության երաշխիքային մասնակցություն և միջազգային ռեսուրսների ներգրավում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժ. 22.40-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ը

13:30 04.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ը

Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 6 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 […] ...

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները

13:20 04.07.2025

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները: Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Գվատեմալայի թիմին, իսկ մեքսիկացիները 1-0 հաշվով՝ Հոնդուրասի ընտրանուն: Մրցաշարի գլխավոր հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Հյուսթոնում: Մեքսիկայի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի գործող հաղթողն է և ռեկորդակիրը տիտղոսների քանակով: Մեքսիկացիները տիտղոսին տիրացել են 7 անգամ։ ...

Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումը

13:10 04.07.2025

Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […] ...

Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը

13:02 04.07.2025

Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ից 15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ​​ժանրեր: Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն […] ...

Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը

12:53 04.07.2025

Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։ «Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ […] ...

114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից

12:45 04.07.2025

114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից

Իտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...

BACK_TO_TOP