«Ցերեկ» գործն արդեն իսկ կորցրել ենք, «Գիշեր»-ը հնարավոր է փրկել. Մինաս Ավետիսյանի որդին հյուրընկալվել է «Հորիզոն»-ի տաղավարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

«Ցերեկ» գործն արդեն իսկ կորցրել ենք, «Գիշեր»-ը հնարավոր է փրկել. Մինաս Ավետիսյանի որդին հյուրընկալվել է «Հորիզոն»-ի տաղավարում

09:40 09.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը ոչնչացման եզրին է: Իսկ նկարչի որդին ՝  Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանն ասել է, որ  խնդրով գրավոր դիմել են նոր իշխանություններին՝ վարչապետից սկսած, մշակույթի նախարարությունով վերջացրած, սակայն ոչ մի դրական պատասխան չկա:

Արման Ավետիսյանը հյուրընկալվել է «Հորիզոն» տաղավարում:

«Դեռ 88 թվականին՝ երկրաշարժի ծանր օրերին, Հայաստանի մշակույթի նախարարությունն ուներ արվեստանոց, որտեղ կար վերականգնողների մի խումբ՝ մոտ 11 հոգի: Նրանք սկսել էին փրկել նկարները, որովհետև արդեն փլատակներ էին գործարանի տեղում: Սակայն ահազանգ էին ստացել, որ իրենց արհեստանոցը փակվել է, իրենք անգործ են, վերադառնում են Երևան՝ թողնելով այդ կտորները այդ գործարանում: Երբ հետ են վերադառնում որպեսզի հավաքեն, տեսնում են, որ ամբողջն ավերվել է, ոտքի տակ է գնացել ուղղակի: Գործ ունենք ուղղակի անփութության հետ, դա ուրիշ խոսելու թեմա է: Էդտեղից է այսքան մեծ վնասվածքների չափը, փաստորեն՝ ինչը էր արել երկրաշարժը, մարդկային գործոնն էր արել»,- ասել է Արման Ավետիսյանը:

Ըստ Ավետիսյանի՝ եթե «Ցերեկ» գործն արդեն իսկ կորցրել ենք, ապա գոնե «Գիշեր»-ը 50 տոկոսից էլ ավելին պահպանված է և միանշանակ փրկելու կարիք ունի:

Հարցին՝ կա՞ն ներդրողներ, ֆինանսական միջոցներ տրամադրողներ, Մինաս Ավետիսյանի որդին պատասխանել է.

«Այս պահի դրությամբ նման ինֆորմացիա չունեմ, չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ ուշադրությունը շատ մեծ է՝ և մամուլի կողմից, մեդիա դաշտի, որի համար շատ շնորհակալ եմ, որովհետև հարցը բարձրացվում է բոլորի համար հասանելի տարբերակով: Հուսով եմ, որ թե՛ մեր պետական մարմինները, թե՛ ինչ-որ մարդիկ, անձեր, անհատենր, որոշ կազմակերպություններ փրկեն այդ նկարը, հավաքեն այդ գումարը», – պատասխանել է Արամ Ավետիսյանը՝ հավելելով, որ կարելի է նաև երկու փուլի բաժանել աշխատանքը՝ առաջին փուլում ամրակայել, իսկ երկրորդ փուլի ժամանակ տեղափոխել ու հավաքել՝ նոր հենքի վրա:

Մինաս Ավետիսյանի որդին «Հորիզոն»-ի տաղավարում խոսել է նաև այն մասին, թե ինչ աշխատանք է տարվել պետության կողմից մինչ այսօր:  Ինչպես են փրկվել Մինաս Ավետիսյանի 8 որմնանկարները: Ինչ վերաբերում է այս պահին եղած համագործակցությանը.

«Ես ակնարկ իմացա, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարն արձագանքել է արդեն, որ հիմնադրամը նույնպես իր մասնակցությունը պետք է ցուցաբերի, փորձի գտնել ֆինանսավորողներ: Պոզիտիվ է դա, որ սկսվեց ինչ-որ գործընթաց՝ գոնե մտածելու այս ուղղությամբ: Լիահույս եմ, որ կլինի», – հավելել է Ավետիսյանի որդին՝ անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչ վիճակում են Մինաս Ավետիսյանի մյուս գործերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները

13:20 04.07.2025

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները: Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Գվատեմալայի թիմին, իսկ մեքսիկացիները 1-0 հաշվով՝ Հոնդուրասի ընտրանուն: Մրցաշարի գլխավոր հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Հյուսթոնում: Մեքսիկայի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի գործող հաղթողն է և ռեկորդակիրը տիտղոսների քանակով: Մեքսիկացիները տիտղոսին տիրացել են 7 անգամ։ ...

Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումը

13:10 04.07.2025

Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […] ...

Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը

13:02 04.07.2025

Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ից 15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ​​ժանրեր: Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն […] ...

Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը

12:53 04.07.2025

Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։ «Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ […] ...

114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից

12:45 04.07.2025

114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից

Իտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...

Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին

12:36 04.07.2025

Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին (AMWC2025): Այս համաժողովը համախմբում է առողջապահության ոլորտի մասնագետներին, ներդրողներին և կազմակերպություններին՝ Հայաստանի առողջապահական զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով: «Բժշկությունը շարժման մեջ. Գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովին նախարարը նախ պանելային քննարկմանն է մասնակցել` ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները: Նախարարն իր ելույթում` ողջունելով […] ...

BACK_TO_TOP