Կարո Փայլանը պատասխանել է ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի խոսնակի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Կարո Փայլանը պատասխանել է ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի խոսնակի հայտարարությանը

21:27 08.02.2019

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին:

Ինչպես հայտնի էր,  Քալընը հայտարարել էր. «այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են»։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արձագանքելով այդ հայտարարությանը՝ Փայլանը երկու գրառում է արել Twitter-ում։ Առաջին գրառման մեջ հարց է հղել Էրդողանի խոսնակին.

«Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում»:

Հաջորդ գրառմամբ էլ Փայլանը հետևյալ միտքն է հայտնել.

«Պետության որոշմամբ այս հողերից աքսորված և կոտորված հայ ժողովրդի մեծ ողբերգության հետ Թուրքիան չի առերեսվել և անվանում չի տվել… Տեղի ունեցածը նախևառաջ Թուրքիայի մեջլիսի և նախագահի խնդիրը պետք է լինի, պետք է առերեսվել և անուն տալ տեղի ունեցածին… 104 տարի է սպասում ենք արդարության»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։

«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, ինչպես նայել պատմությանը, որն առաջիններից մեկը դատապարտեց 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որը երկար պայքարից հետո 2001-ին օրենքով ճանաչեց: Ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,- ասել էր Մակրոնը:

 

Garo Paylan – Կարօ Փայլան

@GaroPaylan

Devlet kararıyla bu topraklardan sürülen ve çoğunluğu katledilen Ermeni halkının büyük felaketiyle; Türkiye yüzleşmedi, adını koymadı…

Yaşananlar; öncelikle Türkiye’nin meclisinin ve Cumhurbaşkanının meselesi olmalı, yüzleşmeli, adı konulmalı…

104 yıldır adalet bekliyoruz!

BBC News Türkçe

@bbcturkce

Cumhurbaşkanlığı Sözcüsü Kalın: Sözde Ermeni soykırımı iddiaları siyasi bir yalandırhttps://bbc.in/2DUNtZQ 

View image on Twitter
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

BACK_TO_TOP