15:00 09.02.2019
Փետրվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և իր շքախմբի, Սիդնեյից մեկնել է Ավստրալիայի հայաշատ երկրորդ քաղաք` Մելբուռն:
Փետրվարի 9-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մելբուռնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեծ խանդավառությամբ դիմավորել են այս օրհնյալ առիթով եկեղեցում համախմբված Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ` առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի և եկեղեցու ծխական խորհրդի:
Աղ ու հացի արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը, օրհնելով ժողովրդին, թափորով, «Հրաշափառի» ներքո առաջնորդվել է եկեղեցի, ուր կատարվել է համատեղ աղոթք:
Այնուհետև ներկա հավատավոր ժողովրդի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ և, մասնավորաբար, Մելբուռն ողջունել է Հայկազուն Սրբազանը` ընդգծելով Հայոց Հոր այցերի կարևոր նշանակությունը հայ համայնքի համար և հրավիրելով Նորին Սրբությանն իր օրհնությունն ու պատգամը բերելու բարեպաշտ ժողովրդին:
Դիմելով հավատավոր հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն է հայտնել, որ Աստծո կամոք վերստին այցելել է նրանց՝ բերելու իր հայրական սերը, հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունները: Հայոց Հայրապետը հաստատել է, որ ուրախության նույն զգացումով օրեր առաջ հանդիպել է Սիդնեյում բնակվող հայորդիներին, նրանց հետ միասնաբար աղոթել եկեղեցու խնկաբույր հարկի ներքո, այցելել կրթական և բարեսիրական հաստատություններ, հանդիպումներ ունեցել երիտասարդների, տարեցների, ազգային կառույցների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հաղորդ դարձել ավստրալիահայ համայնքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին:
Նորին Սրբությունը նշել է, որ Ավստրալիայում թեմական ու ծխական կյանքի աշխուժությունը, հոգևոր-եկեղեցական անդաստանի բարեզարդությունը Աստծուց օրհնյալ պտուղներն են Ավստրալիայում բնակվող մեր ժողովրդի զավակների աստվածսիրության ու ազգանվեր կյանքի:
Նորին Սրբությունը կոչ արեց կյանքում առկա մարտահրավերները հաղթահարել Տիրոջ հանդեպ հավատարմությամբ: «Ձեր ու ձեր զավակների ազգային և եկեղեցական կյանքը անսասան կլինի մեր հայրերի հավատքին, սրբազան արժեքներին հավատարիմ բարեպաշտ ընթացքով՝ ամենայն հարգանքով հանդերձ այլ ժողովուրդների և նրանց մշակութային առանձնահատկությունների հանդեպ:
«Հրաշափառի» արարողության ավարտին, եկեղեցու կից սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել «Ակինյան» և Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» մեկօրյա վարժարանների աշակերտների հետ:
Երկու կրթօջախների տնօրենների բարիգալստյան ջերմ խոսքերից հետո աշակերտները հանդես են եկել փոքրիկ գեղարվեստական հայտագրով:
Այնուհետև մանուկներին իր հայրական օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով լինել մեր սուրբ նախնյաց արժանավոր ժառանգները, իրենց բարեջան և ուշիմ ուսումնառությամբ դառնալ ազգի նվիրյալ զավակներ` կերտելու հայոց բարօր ու պայծառ կյանքը:
Նորին Սրբությունը նաև իր օրհնությունն է բերել վարժարանների տնօրեն կազմին և մանկավարժներին` բարձրորեն գնահատելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում իրենց կողմից ներդրվող անդուլ ջանքերը, հանձնառությունն և նվիրումը:
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...