17:27 11.02.2019
Վարդենիսում այսօր առավոտից տեղի ունեցած բողոքի ցույցերին ու մարզպետի հրաժարականի պահանջին SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Խոսելով իրավիճակի մասին՝ նա նախ նշել է, որ քիչ առաջ է վերադարձել և փորձում է հասկանալ, թե ինչ կապ ունի ինքը ստեղծված իրավիճակի հետ և ինչու են պահանջում իր հրաժարականը:
Նշենք, որ Վարդենիսում սպասվում են քաղաքապետի ընտրություններ, որին առաջադրված է նաև մեկ ամիս առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արամ Մելքոնյանը, որը Գնել Սանոսյանի համակուրսեցին է եղել:
«Մեկ պարզ պատճառով՝ պաշտոնակատարն իմ համակուրսեցին է, սրանով սկսվում ու սրանով ավարտվում է, բացի իմ համակուրսեցին լինելուց, ուրիշ ոչինչ չկա, որևէ մեկը չի կարող որևէ փաստարկ ներկայացնել, որ վարչական լծակ է կիրառվել, որևէ մեկին դրդել կամ հորդորել եմ ես կամ իմ թիմը: Վարդենիսում ՔՊ-ն, «Իմ քայլը» դաշինքը թեկնածու չունի, և մենք ոչ մեկի թեկնածությունը չենք պաշտպանում, և ասել եմ՝ Վարդենիսի բնակչությունն ում կընտրի քաղաքապետ, մենք կհարգենք այդ ընտրությունը և հաճույքով կաշխատենք համայնքի ղեկավարի հետ»,- ասաց Գնել Սանոսյանը:
Իսկ ցույցը կազմակերպողներն են քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Գևորգ Սիմոնյանն ու նրա աջակիցները: Խնդիրն այն է, որ նրանք փորձել են քարոզչություն իրականացնել նաև հիվանդանոցում, սակայն նրանց չի թույլատրվել մուտք գործել առողջապահական հաստատություն, այնինչ մինչ այդ, այլ թեկնածուներ արդեն իսկ այցելել էին այնտեղ: Մարզպետը պարզաբանում է հետևյալ կերպ.
«Ես գործուղման էի, որևէ մեկին որևէ հանձնարարական չեմ տվել, մեկուկես ժամ առաջ եմ վերադարձել: Այն, որ ասում են՝ մարզպետը չի թողել մտնենք, անտեղի շահարկում է, հարցի երկրորդ մասը՝ արդյո՞ք թեկնածուներն իրավունք ունեն մտնել, պարզվում է՝ իրավունք չունեն, որովհետև հիվանդանոցը 24 ժամ աշխատող պետական հիմնարկ է, և ինձ ներկայացրին, որ այսօր էլ այնպես է եղել, որ երբ իրենք գնացել են հիվանդանոց, վթար է եղել՝ մի քանի վիրավորներով, ու անձնակազմը զբաղված է եղել օգնություն ցուցաբերելով»:
Իսկ եթե չի թույլատրվում հիվանդանոցում քարոզչություն իրականացնել, ինչպե՞ս են մյուս թեկնածուներն արել դա:
«Այն փաստը, որ ինչ-որ թեկնածուներ, այդ թվում՝ քաղաքապետի ՃՊ-ն գնացել են հիվանդանոց այցի կամ քարոզչության նպատակով, դա նշանակում է, որ նրանք սխալ են արել և խախտել են որոշակի ընթացակարգ: Ես չեմ հասկանում այս մարդկանց պահանջը ի՞նչ կապ ունի իմ հրաժարականը, երկրորդ՝ եթե ոմանք օրենքը խախտել են, ինչո՞ւ են իրենք էլ ուզում խախտել, և երրորդ՝ ոչ թե ես պետք է ինչ-որ մեկին հանձնարարական տամ, այլ հիվանդանոցի տնօրենը, և ընդհանրապես Ընտրական օրենսգրքին ծանոթ ցանկացած ոք գիտի, որ հիվանդանոց չպետք է մտնեն, և տնօրենը պետք է բոլորին թույլ չտար»,- ասաց մարզպետը:
Իսկ խախտումներով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները: «Վարդենիսում, պարզվում է, կան մարդիկ, ովքեր 10-15 քմ պլակատներ են փակցնում չսահմանված վայրերում»,- ասում է Սանոսյանն ու հավելում.
«Ես հասկանում եմ`ոմանք անընդհատ ուզում են մարզպետին ներքաշել պրոցեսի մեջ՝ օգտագործելով համակուրսեցի լինելը, իրականում այդ համակուրսեցի լինելը միայն վնասում է, որովհետև նույն թեկնածուն չի կարողանում ազատ, հանգիստ քարոզարշավ անել, հետն էլ վնասում են, ասում են՝ մարզպետի համակուրսեցին ես, բայց, բացի խոսակցություններից, չկա որևէ փաստ, որ ես որևէ կերպ աջակցում եմ որևէ թեկնածուի, մենք չենք խառնվում, ո՛չ ես, ո՛չ մեր քաղաքական թիմը, և Վարդենիսում ում ընտրեն, մենք կողջունենք»:
Մարզպետն այս ամենի տակ թաքնված մեկ այլ պատճառ է տեսնում: Պարզաբանեց.
«Մի այլ նպատակ եմ տեսնում սրա տակ, որը կապված է տվյալ թեկնածուի եղբոր հետ, ով վերջերս չի վերանշանակվել Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենի պաշտոնում, և չգիտես ինչու՝ այս ամբողջ պրոցեսը կապում են մարզպետի հետ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդենիս-Երևան ճանապարհը փակ է, պահանջում են մարզպետի հրաժարականը:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...