Թավշյա հեղափոխության հաջողության գրավականը, ըստ Նիկոլ Փաշինյանի, տեխնոլոգիաներն են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+34.09 oC

Թավշյա հեղափոխության հաջողության գրավականը, ըստ Նիկոլ Փաշինյանի, տեխնոլոգիաներն են

12:09 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձավ բռնությունը մերժելու կարևորությանը և 2018թ. ապրիլ-մայիսին կատարված քաղաքական իրադարձությունների հաջողությունը երաշխավորող գործոններին:

«Մենք ասում էինք, որ մերժում ենք բռնությունը որպես ներհայաստանյան որևէ, այդ թվում՝ քաղաքական հարցի լուծման միջոց, ցանկացած ամենակոռումպացված պաշտոնյայի, իշխանության դեմ չենք պատրաստվում բռնություն գործադրել: 2013 թ.-ից ի վեր հավատարիմ մնացինք մեր գծին, միլիմետր անգամ չշեղվեցինք մեր սկզբունքներից՝ այդ ընթացքում արժանանալով ամենանվաստացուցիչ մեղադրանքների: Մեզ մեղադրում էին կոմֆորմիզմի, կեղծ ընդդիմություն լինելու, ծախվածության մեջ, մենք ամուր կանգնեցինք մեր ոտքերի վրա և ՀՀ քաղաքացուն մեկ բան էինք ասում՝ ուզում ես փոփոխություն, ի ցույց դիր քո կամքը, մենք կերաշխավորենք քո կամքի հաղթանակը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ իրենք ապացուցեցին իրենց հասցեագրված մեղադրանքների սնանկ լինելը, 2018 թ. ապրիլ-մայիսին կարողացան կատարել իրենց խոստումը և դառնալ ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացու կամքի և հաղթանակի երաշխավորը, և դրա համար որևէ մեկի վրա զինված հարձակում գործելու և բռնություն ենթարկելու անհրաժեշտություն չեղավ: Նա նշեց՝ ՀՀ քաղաքացիները կարողացան հաղթել մտքի գործադրմամբ, նրանք հավատ ձեռք բերեցին իրենց ուժերի նկատմամբ:

Վարչապետը խոսեց այն գործոնների մասին, որոնք թավշյա հեղափոխության հաջողության երաշխիքը դարձան:

Նա նշեց՝ մի պահ բոլորը հասկացան, որ անհնար է բռնություն գործադրել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ի ցույց են դնում իրենց վեր պարզած ձեռքերը և չեն պատրաստվում բռնությանը բռնությամբ պատասխանել:

Հաջորդ տեխնոլոգիան, ըստ Փաշինյանի, օնլայն դրամական միջոցների փոխանցման հարթակն է, որի միջոցով իրենք ֆինանսական աջակցություն ստացան, քանի որ հեղափոխությունը սկսելու պահին ֆինանսական խնդիրներ կային ու անորոշություններ:

«Մենք կարողացանք համախմբել և իրականացնել մարդկության պատմության ամենից ոչ ծախսատար հեղափոխությունը` ի հեճուկս այն կարծիքի, որ հարկավոր են միլիոնավոր դոլարներ, դաբրոներ: Մեր հեղափոխությունը բացառիկ դարձավ ևս մեկ պատճառով՝ մեր քաղաքական թիմը և ես անձամբ հեղափոխության արդյունքներով չունենք քաղաքական, ֆինանսական, տնտեսական պարտավորություն որևէ անհատի, որևէ շրջանակի առաջ՝ լինի դա Հայաստանում, թե Հայաստանից դուրս, սա ինքնիշխանությունն ապահովող կարևոր գործոն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց ունեցած միակ պարտավորվածությունը ՀՀ ժողովրդի առաջ է:

Հաջորդ պայմանական տեխնոլոգիան, վարչապետի խոսքով, ապակենտրոնացվածությունն էր, երբ իրենք հայտարարեցին, որ հեղափոխությունը չունի առաջնորդ, կենտրոնացված կառավարում, յուրաքանչյուր քաղաքացի ինքն է հեղափոխության առաջնորդը: Նրա գնահատմամբ՝  Հայաստանը դարձավ բոլորովին նոր մակարդակի երկիր, ձեռք բերեց ազատ, ժողովրդավարական երկրի ճանաչում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

BACK_TO_TOP