Մենք «սպեցնազով» հարկ հավաքող կառավարություն չենք. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Մենք «սպեցնազով» հարկ հավաքող կառավարություն չենք. Նիկոլ Փաշինյան

14:17 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ ապահովագրության հնարավորություն պետք է ընձեռվի ծիրանի, խաղողի, կարկտահարության, ցրտահարության ու հրդեհների համար: Նա նշեց՝ այդ առաջին փուլի գործարկման արդյունքներով իրենք այդ ծրագրի հետագա ճակատագիրը կորոշեն, բայց եթե, օրինակ, Արարատի և Արմավիրի մարզերում սկսեն աշխատել, գործնական առումով դրանք ամենախոշոր մարզերն են, ուստի դա կնշանակի իրավիճակի փոփոխություն:

Հայաստանում կենսաթոշակների բարձրացման հնարավորությունների մասին խոսելով՝ Փաշինյանը հայտնեց, որ մեր երկրում կենսաթոշակը 1000 դրամով բարձրացնելու համար 6 մլրդ դրամ է պետք, իսկ 5000 դրամով բարձրացնելու համար՝ 30 մլրդ դրամ:

«Մենք պետք է ստվերային տնտեսության դեմ մի կողմից պայքարենք, մյուս կողմից՝ տնտեսական որոշակի աճ ապահովենք, որ այս խնդիրը կարողանանք լուծել, իսկ որ ՀՀ-ում ահռելի ստվեր կա, դրա մասին անգամ կարիք չկա խոսել: Արժույթի միջազգային կազմակերպությունը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40 տոկոս»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարն ասաց, որ ստվեր կա նաև հեռահաղորդակցության ոլորտում: Նրա խոսքով՝ այս ոլորտում, տարբեր գնահատականներով, ընդհուպ 20-30 տոկոս ստվեր կա, այն է՝ 10 միլիարդներով դրամներ: Փաշինյանն ասաց, որ ՊԵԿ-ին հանձնարարել է արագ բացահայտել այդ համակարգը՝ այն կամ պետք է գնա հարկային դաշտ, կամ չգործի: Վարչապետը նշեց՝ եթե այդ համակարգը չգործի, այլընտրանքը չլինի, մարդիկ կսկսեն օգտվել հարկային դաշտում գտնվող ընկերություններից, հարկային վճարումները կավելանան: Նա նշեց, որ ոլորտներ կան, որ ընդհանրապես չեն հարկվում:

«Այն մարդիկ, որ հարկային դաշտից դուրս են գործում, գողանում են մեր թոշակառուից, բանակից, երկրից: Մեր կառավարությունը սպեցնազով հարկ հավաքող կառավարություն չէ, եթե ժողովուրդը մեզ վստահության քվե է տվել, ասում է՝ գործիր, ամեն մեկս մեր պարտավորության բաժինը պետք է ստանձնենք»,- նշեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

23:59 04.05.2025

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

23:45 04.05.2025

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

Ռումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ​​ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

23:30 04.05.2025

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

23:10 04.05.2025

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

22:49 04.05.2025

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

BACK_TO_TOP