15:34 12.02.2019
ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 12-ի նիստում բարձրացրել է մանկապարտեզների վերանորոգման հարցը և նշել, որ վերանորոգման ծրագրում անհամաչափություն կա:
«Ըստ նախնական տպավորության, հիմնականում Կենտրոն համայնքի և մերձակա համայնքների մանկապարտեզներն են ներառված քաղաքապետարանի վերանորոգման ծրագրում: Օրինակ, Արաբկիր վարչական շրջանի 13 պարտեզներից ներառված է 4-ը, Դավիթաշենում՝ 50-ից 3-ը, Էրեբունիում՝ 12-ից 3-ը, Ավանում՝ 7-ից ոչ մեկը, Աջափնյակում՝ 16-ից 0-ն, Նուբարաշենում՝ 2-ից 0-ն, Շենգավիթում՝ 22-ից 0-ն: Ընդ որում, Շենգավիթի թիվ 144 մանկապարտեզում մենք եղել ենք և նամակով դիմել էինք ձեզ, որ պարտեզը ծրագրի մեջ ներառվի»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց` նշելով, որ ճիշտ հարց է բարձրացվում, և որ իր քաղաքականության մեջ չկա նման բան, ինքը վարում է ապակենտրոն քաղաքականություն. բոլոր վարչական շրջանները պետք է հավասար զարգանան:
«Հայկ Սարգսյանի հետ բյուջեի բոլոր կետերով դեռ պետք է անցնենք, փոփոխություններ կան անելու: Որպես տարբերակ կարող եմ ասել, որ ՄԱԿ-ը նույնպես պարտեզների վերանորոգման ծրագիր է անում, իսկ քաղաքապետարանը իրականացնում է այնտեղ, որտեղ չի իրականացնում ՄԱԿ-ը, գուցե հենց այս տրամաբանությունն է գործում: Կարող եմ ասել, որ խնդրին ծանոթ եմ, և Շենգավիթում կա պարտեզ, որտեղ հաճախում են նաև աուտիզմով հիվանդ երեխաները, և այդ պարտեզը ՄԱԿ-ի ծրագրով նորոգվում է»,- պատասխանեց քաղաքապետը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ անբարեկարգ մանկապարտեզներ կան և´ կենտրոնում, և´ ծայրամասերում: Այս հարցի շուրջ տրվել է լուծում` ըստ առաջնահերթությունների: Այս կարծիքի հետ Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց` նշելով, որ կենտրոնում գրեթե չկան անբարեկարգ մանկապարտեզներ, քանի որ այդ պարտեզները դեռ նախկին իշխանությունների օրոք էլ ինչ-ինչ ճանապարհներով նորոգվում էին, իսկ ծայրամասերը միշտ ուշադրության կենտրոնից դուրս են մնում: Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց նաև քաղաքապետին:
«Պարո՛ն քաղաքապետ, գոնե թիրախային մի քանի պարտեզ ընտրեք և ստուգեք, ու կտեսնեք, որ երբեմն ամեն ինչ ճիշտ չէ, որ ձեզ ճիշտ է ներկայացվում: Եթե ասում եք պետք է փոփոխություն լինի, ուրեմն` իմաստ չուներ նախապես ներկայացնել ծրագիրը: Կա´մ լավ ուսումնասիրեիք, նոր ներկայացնեիք, կա´մ էլ գոնե հիմա փորձեք ինչ-որ կերպ ընտրել մանկապարտեզներ, ստուգել ընդհանուր վիճակը»,- արձագանքեց Լյուդմիլա Սարգսյանը:
Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն էլ թվեր մեջբերեց.
«Կենտրոն վարչական շրջանում 2018-ին վերանորոգվել է 5 մանկապարտեզ, որի համար արժեքը կազմել է 45 մլն դրամ, իսկ Ավանում 1 մանկապարտեզի նորոգման արժեքը կազմել է 26 մլն դրամ»: «Նոր Նորքում թիվ 117 մանկապարտեզը ջեռուցվել է, և արժեքը կազմել է 21 մլն 600 հազար դրամ, իսկ Սարի թաղում ևս մեկ պարտեզի նորոգման աշխատանքների արժեքը կազմել է 35 մլն 700 հազար»,- ասաց Հարությունյանը և ավելացրեց, որ Կենտրոնում հիմնականում կոսմետիկ վերանորոգում է իրականացվել:
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...