22:07 12.02.2019
«Մենք ասում ենք, որ ՀՀ վարչապետը կարող է բանակցել Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում ՀՀ անունից և ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից: Ինչո՞ւ, որովհետև Արցախի ժողովուրդը ինձ չի ընտրել ՀՀ վարչապետ կամ ԱԺ ընտրություններին չի մասնակցել: Հետևաբար ՀՀ ԱԺ-ին ու վարչապետին չի լիազորել որևէ տեղ բանակցել իր անունից»,- Ադրբեջանի ժողովուրդը Ադրբեջանի կառավարության կարծիքը չկիսելու մասին հարցին ի պատասխան՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշում է, որ Արցախի ժողովուրդն ընտրել է իր նախագահին և հենց նրան է տվել բանակցելու լիազորությունները ու, հետևաբար, այդ համատեքստում Արցախի անունից պետք է հանդես գա հենց Արցախի ներկայացուցիչը:
«Մենք որոշումներ կարող ենք կայացնել մեր փոխարեն: Չնայած, մյուս կողմից, արձանագրում ենք, որ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երախավորն է, և մենք ասում ենք, որ Արցախի ներկայացուցիչը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը, այս փաստարկներին զուգահեռ ներկայացնելով նաև Ադրբեջանի դիրքորոշումը, ասում է, որ վերջիններս ասում են, որ իրենք էլ իրենց հետ բանակցությունների կբերեն Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին: Այսինքն՝ այն ադրբեջանցիներին, որոնք ժամանակին ապրել են Լեռնային Ղարաբաղում:
«Մենք ասում ենք, որ այդ մարդիկ էսօր էլ են մասնակցում բանակցություններին, քանի որ նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ, մասնակցում են Ադրբեջանի խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Նրանք քվեարկելով ունեն իրենց ներկայացուցիչը բանակցային ֆորմատում՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի: Եվ եթե հիմա Ադրբեջանի նախագահն ասում է , թե իր հետ բանակցությունների է բերում Ղարաբաղի ադրբեջանցի համայնքի ներկայացուցիչներին, մենք դրան ի պատասխան ասում ենք, որ ստացվում է՝ ձեր երկրում կան քաղաքացիներ, որոնց ներկայացնելու լիազորություն ու մանդատ չունեք»,- շեշտել է Փաշինայնը և հավելել, որ մեր կողմը նաև ասել է ադրբեջանական կողմին, որ միգուցե իրենց երկրում էլի կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու մանդատ չունի:
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...
19:36 04.08.2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։ ...
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...