Կան մանկավարժներ, որ ստանում են 25 հազար դրամ, մինչդեռ պետբյուջեով հաստիքը 125 հազար դրամ է. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+34.09 oC

Կան մանկավարժներ, որ ստանում են 25 հազար դրամ, մինչդեռ պետբյուջեով հաստիքը 125 հազար դրամ է. Նիկոլ Փաշինյան

15:21 12.02.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմեց ՀՀ վարչապետին՝ նշելով, որ ժողովրդի ցասումը նախորդ համակարգի նկատմամբ պայմանավորված էր ցանկությամբ, որ վատը, բացասականը կորչի, լավ կյանքը գա: Նա ասաց, որ տարբեր քաղաքացիներ նույն հարցով դիմում են իրեն:

«Միկրոբիզնեսին հարկերից ազատելու նախաձեռնությունը հիանալի է, սակայն կան մանկավարժներ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ, հրշեջներ, ոստիկաններ, զինվորականներ, թոշակառուներ, որոնք չեն կարող և չեն ուզում բիզնեսով զբաղվել: 44 տարվա ստաժով մանկավարժն ապրում է 40 հազար դրամով, նա չի կարող սպասել, որ քաղաքացիները ստիպեն ՀԴՄ կտրոններ տրամադրել: Մարդիկ կան, ովքեր նույնիսկ աշխատում են, բայց աղքատության շեմին են»,- ասաց նա:

Ուրիխանյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ են ավելանալու թոշակները, աշխատավարձերը, չի՞ լինելու պետության եկամուտ՝ շահույթի ձևով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նպաստների մասով ասել է արդեն, որ 2019-ից 85 000 մարդու նպաստ ավելացրել են, նաև տեղեկացրեց՝ 220 հազար մարդու աշխատավարձ ևս ավելացրել են:

«Պետպատվերով բուժսպասարկման շահառուների թիվն ավելացել է 250 հազարով: Չարորակ ուռուցքներն անվճար կվիրահատվեն: Ես խոսեցի զինվորականներին տրված սոցիալական երաշխիքների մասին, նրանց առնվազն մի մասի բնակարանային խնդիրների լուծման մասին, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի մասին, որի շրջանակներում այս տարի հունվարին նախորդ հունվարի նկատմամբ 141 տոկոսով ավելի հիփոթեքային վարկ է տրամադրվել: Առողջապահական համակարգում աշխատավարձերի բարձրացում ենք իրականացրել, և մենք այս պրոցեսը շարունակելու ենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պետական շահույթներին, Փաշինյանը նշեց, որ քիչ առաջ ներկայացրեց պետական շահութաբեր ընկերությունների բաժնետոմսերը շուկա հանելու և այդպիսով նաև քաղաքացիների համար շահույթ գեներացնելու հնարավորությունը: Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ հանրակրթության համակարգում շուրջ 12 հազար հաստիք կա, որոնց կարիքը չկա:

«Դուք ասում եք՝ մանկավարժն աշխատավարձ չի ստանում, կան մանկավարժներ, որ ստանում են 25 հազար դրամ, մինչդեռ պետբյուջեով հաստիքը 125 000 դրամ է, հարց է առաջանում՝ ամիսը 25 000 դրամով ամեն օր առավոտից գործի ինչո՞ւ է գնում այդ մանկավարժը, նա իր գիտելիքը գնահատում է 25 000 դրա՞մ, թե՞ չէ, ես պատասխաններ չեմ տալիս, հարցեր եմ բարձրացնում»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ խորքային համակարգային խնդիրներ կան: Արձագանքելով պատգամավորի մտահոգությանը, թե ուսուցիչ կա, որ բիզնես չի կարողանում անել, նա նշեց.

«Այդ ուսուցիչը, որ չի կարողանում բիզնես անել, չի կարողանում նաև մանկավարժություն անել, ինչ-որ ուրիշ բան է անում. ընտրություններին վստահված անձ են լինում, հանձնաժողովի նախագահ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

BACK_TO_TOP