16:15 12.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց օտարերկրյա ներդրումների ուղղությամբ իրականացվող քաղաքականության հարցով: Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ են նշանակում «մեկ կանգառի ծառայություններ»-ը, բացի դրանից, օտարերկրյա ներդրողները որտեղի՞ց պիտի իմանան դրանց մասին:
Փաշինյանը հայտնեց, որ այժմ աշխատում են «Հայկական ներդրումային հիմնադրամ» ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներդրումային ենթակառուցվածք լինի պոտենցիալ ներդրողի համար, որպեսզի ներդրողը իմանա՝ կոնկրետ ով պիտի լինի պետության ներկայացուցիչ: Նրա խոսքերով՝ այդ ֆենոմենը կա, որ ովքեր ուզում են ներդրում անել, ուզում են վարչապետի կամ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպել: Փաշինյանը հայտնեց՝ այդ գրասենյակի նպատակն է սպասարկել ներդրումներ իրականացնելու ողջ ճանապարհին, նա նաև հետներդրումային սպասարկումը կարևորեց, որ ներդրողն իմանա` անհրաժեշտության դեպքում ուր պիտի դիմի՝ մինչև անգամ դատարանում իր իրավունքները պաշտպանելու կամ խորհրդատվության համար:
Կառավարության ղեկավարն արձագանքեց նաև 2018 թ. օտարերկրյա ներդրումների ներգրավման ցուցանիշներով մտահոգված մի շարք անձանց: Նա հիշեցրեց՝ 2018 թ. մի ժամանակաշրջան էր, երբ ՀՀ վարչապետի 4 հրաժարական է տեղի ունեցել. ՀՀ վարչապետը 4 անգամ հրաժարական է տվել, նախագահական ընտրություններ են եղել, Ազգային ժողով է լուծարվել, խորհրդարանական արտահերթ ընտրություններ են եղել:
«Այս ֆոնին գիգանտ հետևություններ են արվում Հայաստանի ներդրումային միջավայրի մասին, խոսել այդ միջավայրի մասին, երբ անորոշությունների մեծ շրջան է եղել… Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 2018 թ. երկրորդ եռամսյակում օտարերկրյա ուղիղ ներդրումները 50 տոկոս աճ են գրանցել, սա դարձնե՞նք դրոշակ»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ դա նաև որոշակի իներցիոն վերախմբավորումների արդյունք է:
Փաշինյանը հայտնեց՝ սկսել են նոր փուլ, որն ունի նոր կանոններ: Նա ասաց՝ հեղափոխությունից առաջ էլ քաղաքական վայրիվերումների շրջան էր, քաղաքական հեղափոխությունն ավարտվեց, եկել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու ժամանակը:
«Կտեսնենք՝ ինչ ցուցանիշներ, արդյունքներ կունենանք, և ՀՀ կառավարությունը կկրի պատասխանատվություն իր գործունեության համար»,- ասաց նա:
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...
19:36 04.08.2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։ ...
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...