18:02 13.02.2019
2019թ. Հայաստանում գազի գինը չի բարձրանալու: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով իր նախկին հայտարարությունները: Հարցին՝ եթե ծախսերի կրճատման հնարավոր ուղիները չգտնվեն, մտավախություն չունի՞, որ ներքին պարտք է կուտակվում, կա՞ պատկերացում՝ ինչպես է այդ հարցը լուծվելու, Փաշինյանն արձագանքեց.
«Ես Ձեր մտքերի ընթացքը, անկեղծ ասած, չեմ հասկանում, ո՞վ ասաց, որ ներքին պարտք է կուտակվելու, ես շատ հստակ հայտարարել եմ, ասել եմ՝ գազի գինը չի բարձրանալու: Դուք ասում եք, որ հայտարարել եմ, որ գազի գինը փաստորեն արդեն բարձրացել է: Պետությունը գազ չի գնում, գազ գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և թե նրանք ինչքանո՞վ են գնում, դա ուրիշ թեմա է: Պետությունը գործ ունի ՀՀ սպառողների հետ: Մենք ասել ենք, որ 2019 թ. գազի գինը չի բարձրանալու, բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը, այստեղ կա հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա և ԵՏՄ շրջանակներում այդ թեմայի քննարկման անհրաժեշտություն»:
Վարչապետն ասաց, որ պետք է այդ քննարկումներն իրականացնեն և Հայաստանի շահերը պաշտպանեն: Ներքին պարտքի կուտակման հնարավորությանն անդրադառնալով՝ կառավարության ղեկավարը նշեց, որ այդտեղ ակնարկ կար «ՀայՌուսգազարդ»-ի հայտնի պայմանագրի սխեմաներին, սակայն նման բան չի լինելու, համենայնդեպս, 2019 թ. համար որևէ նման սխեմա չի աշխատում, հակառակը՝ խնդիր են դնում ընկերության և համակարգի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...
19:36 04.08.2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։ ...
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...