18:01 13.02.2019
«Հիմնական ասելիքս նա է, որ իսկապես եկեք սկսենք աշխատել, որովհետև եթե լինեի լրագրող, մի նախադասությամբ ամբողջ էս երկու օրվա մեր քննարկումները կսկսվեր ու կավարտվեր․ «Ընդդիմությունը կոշտ քննադատության ենթարկեց կառավարության ծրագիրը՝ պնդելով, որ այնտեղ չկան թվեր»։ Ու այդ մի նախադասությամբ էլ կավարտվեր երևի թե»,- ԱԺ-ում իր ելույթն այսպիսի խոսքերով այսօր սկսեց նախկին լրագրող, ներկայում պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Ապա նա սկսեց քննադատել ընդդիմության հարցադրումները, որ մեջբերում են Սյունիքի մարզում ապրող բնակիչներին, նրանց հոգսերը և այլն։ Նա նշեց նաև, որ Հայաստանում կան ուժեր, որոնք մանիպուլյացիաներով փորձում են ազդել իրենց աշխատանքի վրա և դա ստացվում է, քանի որ Գաբրիելյանը համարում է, որ իրեն շեղում են հիմնական գործունեությունից։
Նա խոսեց նաև ՊԵԿ պարգևավճարների մասին ու ասաց, որ այդ ամենը զայրացրել է նաև իրենց խմբակցությանը, և երբ ՊԵԿ նախագահը հրավիրվել է պարզաբանումներ տալու, այդ ժամանակ հիշատակված «մութ ուժերը» սկսել են մանիպուլյացիաներ անել, թե Սահմանադրությամբ այդպիսի հարաբերություններ նախատեսված չեն։
«Էդ նույն ուժերը, տիկին Գրիգորյան, կարող են նաև մի օր շուռ գալ ձեր կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ։ Պարզ օրինակ, կարող է մի օր էլ հարցում անել և ասել՝ դեկտեմբեր ամսին Էդմոն Մարուքյանը և Գևորգ Գորգիսյանը ստացե՞լ են 13-րդ աշխատավարձ, թե՞ ոչ։ Ու պարզվի, որ 1 միլիոնի չափով երկուսը իրար հետ միասին ստացել են, ու գնաց»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
Նա նաև որպես օրինակ ներկայացրեց բնակարանի համար վարձատրության գումարների փոխհատուցումը, և ասաց, որ եթե այդ ամբողջ քննադատությանը պատասխանելով զբաղվեն, ստիպված կլինեն չզբաղվել իրենց բուն գործով։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...