01:10 14.02.2019
Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիայի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Կառավարության ծրագրի հակակոռուպցիոն դրույթների մասին․
«2019 թվականի փետրվարի 9-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որում ի թիվս այլնի, առանձին բաժին է հատկացվել կոռուպցիայի դեմ պայքարին, շեշտադրելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը:
Հայտնում ենք, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու հանրային օրակարգը ձևավորվել է դեռևս 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում: Հետևաբար, այսօր երկրի ղեկավարումը ստանձնած քաղաքական ուժերն այլընտրանք չունեն, քան այդ խնդրի լուծման համար հեղափոխական և համակարգային առաջարկություններով հանդես գալ և դրանք կյանքի կոչել:
Անդրադառնալով Կառավարության ծրագրի հիշյալ բաժնի կառուցվածքին, նախ պետք է նշենք, որ մեթոդաբանական առումով այն շարադրված չէ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բնորոշող երեք հիմնական հենասյուների վրա, այն է՝ հակակոռուպցիոն կրթություն, կանխարգելում և իրավապահ գործառույթ, ինչը վկայում է այն մասին, որ համակարգային մոտեցում չի ցուցաբերվել: Այնուհետև, նշված բաժնում բավարար հստակությամբ չեն շարադրված կոռուպցիայի դեմ պայքարում առաջնային լուծում պահանջող՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրմանն ու հակակոռուպցիոն նոր քաղաքականության ռազմավարական առաջնահերթություններին վերաբերող կարգավորումները:
Այսպես, Կառավարության ծրագրում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ ունենալու առումով կարևորվել է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը՝ օժտված ուսումնասիրություններ իրականացնելու և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործառույթներով, մինչդեռ խոսք չի գնում մյուս երկու՝ կանխարգելիչ և կրթական գործառույթների մասին:
Կառավարության ծրագրով ներկայացված չէ հստակ տեսլական այն մասով, թե առաջիկա տարիներին հակակոռուպցիոն պայքարն ինչ ուղղությամբ է տարվելու, ինչպիսի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ է ներդրվելու Հայաստանում, որոնք են լինելու հակակոռուպցիոն նոր քաղաքականության առաջնահերթություններն ու գերակայությունները:
Միջազգային լավագույն փորձը վկայում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով երկրների կողմից որդեգրված քաղաքականությունը զարգանում է մեկ ուղղությամբ` ձևավորել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որը համապարփակ ձևով կկանոնակարգի և կիրականացնի կոռուպցիայի նվազեցմանն ուղղված բոլոր միջոցառումները։ Համոզված լինելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի վերոհիշյալ ինտիտուցիոնալ համակարգի լուծումը ժամանակից աշխարհում հանդիսանում է ամենարդյունավետը` կից ամփոփ տեղեկանքում ներկայացնում ենք անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմնի հիմնական առավելությունները:
Նշենք նաև, որ դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրություննների ժամանակ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները հանդես գալով «ԵԼՔ» դաշինքի կազմում, նախընտրական ծրագրի «Պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում նախատեսել էին անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում: Նշված քաղաքական ուժերից երկուսը՝ «Իմ քայլը» դաշինքը, որի կենտրոնական քաղաքական ուժն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այսօր ներկայացված են խորհրդարանում, հետևաբար, բոլոր նախադրյալները կան, որպեսզի բավարար քաղաքական կամք դրսևորվի և անկախ, հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծելու հարցում միասնական օրակարգ ձևավորվի:
Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի վերաբերյալ ներկայումս կառավարության ծրագրի նախագծով և «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծով ամբողջական և արդյունավետ լուծումներ սահմանված չեն, առաջարկում ենք պետական իրավասու մարմինների, հակակոռուպցիոն փորձագիտական հանրույթի, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական ուժերի փորձագետների և միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպել փաստարկված մասնագիտական քննարկումներ՝ Հայաստանում անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմին ներդնելու, կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուների ուղղությամբ ռազմավարական լուծումներ ուղենշելու, և դրա արդյունքում հակակոռուպցիոն նոր քաղաքականության առաջնահերթությունների և գերակայությունների վերաբերյալ հանրային կոնսենսուսի վրա հիմնված վերջնական որոշումներ ընդունելու նպատակով:
Հիմք ընդունելով վերոգրյալը, կոչ ենք անում ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ կոռուպցիայի դեմ իրադրային լուծումներով պայքար մղելու նախորդ իշխանությունների պրակտիկան իներցիայով չշարունակել և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ երկրում հակակոռուպցիոն պայքարն օր առաջ ինստիտուցիոնալիզացնելու միասնական և փոխհամաձայնեցված օրակարգ ձևավորել:
Միաժամանակ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր պատրաստակամությունը կազմակերպելու և անցկացնելու վերը նշված մասնագիտական քննարկումները»:
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...