Տնտեսական աճի համար խթան հանդիսացող կինոինդուստրիան դուրս է մնացել ծրագրից. Աննա Կոստանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+14.09 oC

Տնտեսական աճի համար խթան հանդիսացող կինոինդուստրիան դուրս է մնացել ծրագրից. Աննա Կոստանյան

12:59 14.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը խորհրդարանում նշեց՝ արհամարհական տրամադրություն է նկատում ընդդիմության բարձրացրած խնդիրների նկատմամբ: Նա ընդգծեց՝ իշխանության, կառավարության մշակած ծրագրի ձախողումը ոչ մի կերպ չի կարող լինել ընդդիմության ցնծության առարկա, դա կլինի բոլորի ձախողումը, և ԱԺ դահլիճում որևէ մեկը նման նպատակ չունի:

Կոստանյանն ասաց, որ Կառավարության ծրագիրը, խորհրդարանում դրա մասին հնչեցված հարցերն ու պատասխանները մտահոգության տեղիք տվեցին, և ինքը չունեցավ ճանապարհային քարտեզի պատկեր, որով հասկանար՝ ինչպե՞ս են կյանքի կոչվելու այդ ծրագրի դրույթները: Նա նշեց՝ ծրագիրը տալիս է «ինչ»-ի պատասխանը, սակայն այնտեղ չկան «ինչպես» և «երբ» հարցերի պատասխանները:

Պատգամավորը շեշտեց՝ կան առանցքային հարցեր, որոնք պետք էր ընդգրկել ծրագրում, նաև ասաց, որ ինքը չի տեսել գործիքակազմը, որով իրականացվելու է «տնտեսական հեղափոխություն» ասվածը, բացի այդ, նա նշեց՝ այն օղակները, որոնք ձևակերպել են այս ծրագիրը, ուղղակիորեն չեն տիրապետում, թե ինչպես պետք է իրականացնել տնտեսական հեղափոխություն: Կոստանյանի խոսքով՝ տնտեսական աճի համար խթան հանդիսացող կինոինդուստրիան դուրս է մնացել ծրագրից, ինչը նշանակում է, որ այս ոլորտի ներկայացուցիչները Հայաստանում հաստատ թևաթափ են լինելու: Պատգամավորի խոսքով՝ ունենք հսկայական կինոժառանգություն, որ նախորդ դարից և հատկապես 2000-ականներից մնացել է անտերության մատնված, անտեսված՝ մշակույթի նախարարության անփույթ և ոչ արհեստավարժ վերաբերմունքի շնորհիվ:

Եթե պետբյուջեից 824 մլն դրամ է տրվում կինոարդյունաբերության ոլորտում գործող ՊՈԱԿ-ներին, ապա «Հայֆիլմ» կինոստուդիան, ըստ Կոստանյանի, անգործության, անտերության է մատնված, գտնվում է կազմաքանդ վիճակում, իսկ հայկական կինոն կրկին դուրս է մնում պետության զարգացման հայեցակարգից: Նա առաջարկեց մեկ դեպարտամենտ ստեղծել հայկական կինոգործիչներին միավորելու համար, որ կարողանան զարգացնել կինոբիզնեսը, որ հասկանան, թե ինչ ճանապարհով, երբ և ինչպես կարելի է հայկական կինոյի վերածնունդ իրականացնել:

Սիմոնյանը նշեց, որ Սփյուռքի վստահության գործոնի վերականգնման ուղղությամբ ևս քայլեր են պետք, օրինակ, ստեղծել մեկ միասնական տեղեկատվական հարթակ, որը կմիավորի Սփյուռքի թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ներհոսքը: Նա նաև արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի՝ ընդդիմությանն ուղղված խոսքին, թե «սգո սերվիս» դեմքով ելույթներ են ունենում:

«Ես լիահույս եմ, որ իրոք այդպես չեք մտածում, որովհետև ընդդիմության հասցեին հնչեցված այս տարատեսակ մեղադրանքները վերջին օրերին չէին կարող անտարբեր թողնել որևէ մեկին, ցանկացած անձ, ընդդիմության ներկայացուցիչ չի կարող ցնծության մեջ գտնվել կառավարության ծրագրի տապալումից, քանի որ այդ տապալումը լինելու է բոլորիս տապալումը»,- ասաց նա:

Պատգամավորը գործընկերներին կոչ արեց քվեարկությունից առաջ վերլուծել բոլոր հարցերի պատասխանները, ծրագրի բովանդակությունը և ոչ թե ձևը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.06.2025

SHANTNEWS

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

21:55 04.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

21:53 04.06.2025

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

21:46 04.06.2025

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...

Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին

21:41 04.06.2025

Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...

Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը

21:34 04.06.2025

Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը

Հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP