21:49 14.02.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպել է շինարարական աշխատանքների մրցույթներին մասնակցող շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին: Խոսելով մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Սարգսյանը նկատել է, որ չնայած օրենքով հաղթող է ճանաչվում առավել ցածր գին առաջարկած կազմակերպությունը, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հաճախ ընկերություննները դիմել են դեմպինգի՝ առաջարկելով խիստ տարբերվող ցածր գին, ինչը ձևավորել է ոչ առողջ մրցակցային մթնոլորտ: Սա, փողքաղաքապետի խոսքով, անմիջականորեն ազդել է աշխատանքների որակին:
«Այսուհետ քաղաքապետարանն ուժեղացված հսկողություն է իրականացնելու շինարարական աշխատանքների որակի նկատմամբ: Ունենք դեպքեր, երբ 100 մլն դրամ նախահաշվային արժեքով մրցույթում հաղթել է ընկերություն, որը, դիմելով դեմպինգի, առաջարկել է 20 մլն դրամ: Կամ, օրինակ, 40 մլն նախահաշվային գնով մրցույթներում հաղթել են 11 մլն-ով: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել արհեստական գնիջեցում, որը չի կարող չանդրադառնալ նաև իրականացվող աշխատանքների որակին, որովհետև նախահաշվային արժեքները մշակվում և հաշվարկվում են շուկայական իրական արժեքների հիման վրա: Մենք, իհարկե, հակված ենք, որ տնտեսումներ լինեն և դրանք ուղղենք այլ՝ ոչ պակաս կարևոր ծրագրերին, բայց նաև չենք կարող թույլ տալ, որ մրցույթներին մասնակցությունը շարունակվի նման մոտեցմամբ»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը:
Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ: Թե՛ շինարարության, և թե՛ տեխնիկական հսկողության ժամանակ թերությունների հայտնաբերման դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները: Ընկերությունները ոչ միայն կտուգանվեն և կհայտնվեն «սև ցուցակում», այլև, կախված խախտումների տեսակից, կարող են ենթարկվել մինչև անգամ քրեական պատասխանատվության:
Փոխքաղաքապետն ընդգծել է, որ քաղաքի այս տարվա բյուջեով կապիտալ շինարարությունների համար հատկացումներն ամենամեծն են, ինչը նշանակում է, որ կան բավարար միջոցներ որակյալ աշխատանք իրականացնելու և դրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար:
«Ժամանակն է, որպեսզի մենք և մեր երեխաները քայլենք որակյալ կառուցված մայթերով ու փողոցներով, ապրենք ամուր շենքերում: Եթե որևէ գործառույթ իրականացվեց խախտումով կամ պահանջների թերի կատարմամբ, ապա դրանք չեն ընդունվելու և ունենալու են իրավական լուրջ հետևանքներ», – ընդգծել է Հայկ Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրացրել են մրցութային պահանջների հետ կապված որոշ խնդիրներ:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...