Մեր խնդիրը ոչ միայն չարաշահումներ հայտնաբերելն է, այլև կանխարգելումը. Դավիթ Սանասարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Մեր խնդիրը ոչ միայն չարաշահումներ հայտնաբերելն է, այլև կանխարգելումը. Դավիթ Սանասարյան

14:11 15.02.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ բավական խորը ուսումնասիրությունների փուլում են:

«Ես նախկինում տեղեկացրել եմ՝ ՔԿՀ, հիմնարկներ, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամ, որի ուսումնասիրությունն ավարտել ենք և ներկայացրել ենք կարծիքի, համապատասխան ընթացքը տալու ենք, ուսումնասիրությունները բավական երկար ժամանակ են պահանջում, ՋՕ ընկերությունները, մարտի 15-ը վերջնաժամկետ է, ջրօգտագործողների ուսումնասիրությունն ամբողջությամբ ավարտելու ենք, և համապատասխան ընթացք է տեղի ունենալու, նաև բժշկական համալսարանում ենք ավարտում մեր ուսումնասիրությունները, տարբեր արդյունքներ կան, բայց ճիշտ չէ այդ մասին խոսելը»,- ասաց նա:

Սանասարյանն ասաց՝ ընթացակարգեր կան, թեպետ շատերը նշում են՝ իրենք դանդաղ են աշխատում, սակայն հիշեցրեց՝ Պետական վերահսկողական ծառայությունն օպերատիվ-հետազոտական ֆունկցիա չի իրականացնում, իրենց խնդիրը միայն չարաշահումներ հայտնաբերելը չէ, իրենց խնդիրն է նաև կանխարգելումը, ոլորտի առողջացման վերաբերյալ վերլուծություն և առաջարկներ ներկայացնելը, որն իրենք անում են: Նա հայտնեց, որ նաև մշտադիտարկում են անում՝ ընթացիկ պետական գնումների հետ կապված, մի քանի տասնյակ գնումներ կասեցվել են կամ փոխվել են: Սա, ըստ Սանասարյանի, շատ ավելի կարևոր է այս պահին, քան այն, ինչ նախկինում տեղի է ունեցել:

«Չեմ կարող ասել, որ «Գնումների մասին» օրենքի միտումնավոր խախտումներ են արվել, մեծամասնությամբ ընդունել են մեր առաջարկները, փոփոխություն է տեղի ունեցել, արդյունավետության բարձրացում»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP