Մեկ մլն դոլարանոց ծրագրով տեղադրված ճանապարհային նշանները դառնում են թոնրի կափարիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

Մեկ մլն դոլարանոց ծրագրով տեղադրված ճանապարհային նշանները դառնում են թոնրի կափարիչ

15:46 15.02.2019

Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը բարձրացրեց ճանապարհային նշանների գողության հարցը:

Կառավարությունը Երևանից Իրան ճանապարհահատվածը ժամանակակից ճանապարհային  նշաններով համալրելու ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում շուրջ 4000 նշան պետք է տեղադրվի: Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե տարբեր վայրերից ահազանգեր են ստանում այն մասին, թե այդ նշանները գողանում են:

«Որ հիմա թվարկեմ՝ ինչի համար են ծառայում, մի քիչ ծիծաղելի կլինի, ասենք՝ թոնրի կափարիչից մինչև ձնամաքրման բահ են օգտագործում,- ասաց Արշակյանը՝ ավելացնելով,- շատ կարևոր է, որ մենք պետական միջոցներ ենք ծախսում դրանք համալրելու համար և ապահովում ճանապարհների անվտանգությունը, կարծում եմ, որ շատ անպատասխանատու է նման մոտեցում ցուցաբերելը, վնաս են տալիս պետությանը և իրենց երեխաների անվտանգությանը»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար է ծախսվում ծրագրի վրա, նախարարը արձագանքեց՝ մոտ 1 մլն ԱՄՆ դոլար, որին հետևեց վարչապետի հորդորը:

«Այսինքն՝ եթե 1 մլն դոլարը ծախսում ենք, հետո պարզվում է` հարցը չենք լուծել, հետո ստիպված ենք ևս 1 մլն ծախսել, որը հետո նորից կգողանան, ու էդպես շարունակ, ու կպարզվի, որ դրա արդյունքում գումար չի գոյացել, որ մի վթարային շենքի խնդիր լուծենք կամ թոշակ ու նպաստ բարձրացնելու խնդիր լուծենք: Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցներն այս շղթան շատ հստակ պատկերացնեն՝ սկսած այն խանութի ՀԴՄ չվերցնելուց կամ չտալուց մինչև գլոբալ հարցերի լուծումը, շղթան պետք է ամբողջությամբ աշխատի, պատասխանատվությունը միայն կառավարությանը չէ, ՀՀ քաղաքացիները պետք է իրենց տնտեսական վարքագիծը փոխեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի գարնանային շրջափուլ

14:48 19.05.2025

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի գարնանային շրջափուլ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: 2025 թվականին իրականացվելու է 42 հանդիպում 42 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով ավելի քան 3600 աշակերտի: Ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից: Մեղրաձորի և հարևան համայնքների […] ...

Անի Ամիրաղյանը պարտվել է միջազգային մրցաշարի եզրափակչում

14:40 19.05.2025

Անի Ամիրաղյանը պարտվել է միջազգային մրցաշարի եզրափակչում

Անի Ամիրաղյանը չի կարողացել հաղթել Ծաղկաձորում ավարտված միջազգային մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչը։ 31-ամյա թենիսիստուհին 0-6, 5-7 հաշվով պարտվել է Ռադա Զոլոտարևային (Ռուսաստան, 722-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե։ 16-ամյա Զոլոտարևան երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Ծաղկաձորի մրցաշարը։ ...

Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի Երևան

14:32 19.05.2025

Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Մայիսի 20-21-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Նախատեսվում են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարար Միրզոյանի, ինչպես նաև զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ», – հայտնել […] ...

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

14:28 19.05.2025

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Մայիսի 19-ին, ժամը 09:25-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները

14:25 19.05.2025

Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամանակ հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։ «Զրույցը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները։ Մենք արդեն ասել ենք այն ամենը, ինչ կարող էինք բանակցությունների, հիմնական դիրքորոշման կետերի մասին», – ասել է Պեսկովը։ […] ...

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

14:18 19.05.2025

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել: Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը լիգայի պատմության մեջ առաջինն է, որը մրցաշրջանի ընթացքում 6 միավորի առավելություն է ունեցել երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ, իսկ հետո կարողացել է հաղթահարել 7 միավորի տարբերությունն ու դարձել է չեմպիոն: «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: ...

BACK_TO_TOP