17:16 15.02.2019
Անդրադառնալով Երևանի տրանսպորտի խնդրին` այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ հաջորդ տարվանից 450 ավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն ավարտվում են:
«Դուք գիտեք, որ օրենքով նախատեսվում է միկրոավտոբուսների 15 տարի շահագործում, ավել իրավունք չունեն, և մյուս տարի միայն 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այն դեպքում, երբ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն՝ ուղիղ կեսն արդեն չեն կարողանա շարունակել աշխատանքները»,- ասել է քաղաքապետը:
Նա նշել է, որ քաղաքապետարանն աշխատում է տրանսպորտային ցանցի խնդրի ժամանակավոր լուծումների վրա: Հենց այդ առիթով էլ առաջիկայում 70 ավտոբուս դուրս կբերվի երթուղի:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրության արդյունքները Մեծ Բրիտանիայից օրեր առաջ են ստացվել: Հիմա քաղաքապետարանի աշխատակազմն ուսումնասիրում է վերջնական արդյունքները: Ծրագիրը պահանջում է 200-250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը, ըստ քաղաքապետի, միայն քաղաքապետարանի միջոցներով հնարավոր չէ լուծել:
08:50 01.08.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...
08:38 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասինԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...