Զոդի բանավանցիների հարցը կլուծվի․ դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները մարտին կվերսկսվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.09 oC

Զոդի բանավանցիների հարցը կլուծվի․ դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները մարտին կվերսկսվեն

19:07 15.02.2019

Արարատի մարզի Զոդի Բանավան թաղամասում դրենաժային համակարգի կառուցման հարցը տեղացիների համար առաջիկայում լուծում կստանա: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խնդրին ծանոթացել է տեղում ու տեղի բնակիչներին խոստացել խնդրին լուծում տալ: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանի լրատվության բաժնից:

Տեղացիները մարզպետին ուղեկցել են իրենց նկուղներ, որտեղ արդեն երկար ժամանակ ջուր է լցվում։
Դրենաժներ կառուցելու աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ իշխանությունների օրոք, սակայն կիսատ են մնացել։ Աշխատանքների մեկնարկը տրվել է 2017 թվականին։ Աշխատանքների ոչ պատշաճ կատարման պատճառով կառավարությունը հետգանձում է արել հատկացված 99․964․2 դրամը։

Այժմ կառավարությունը կրկին անհրաժեշտ հատկացում է կատարել՝ դրենաժի շինարարական աշխատանքները վերսկսելու համար։ Նախատեսվում է այս աշխատանքները սկսել 2019 թվականի մարտին և ավարտին հասցնել տարեվերջին։
Բանավանը գտնվում է Արարատ քաղաքի հարավ-արևելյան մասում, տեղակայված 827-838մ բացարձակ նիշերի սահմաններում և զբաղեցնում է մոտ 14 հա հողատարածք։

Բանավանի շենքերի և շինությունների հիմքերը գտնվում են ջրասուզված վիճակում, ինչը ժամանակի ընթացքում կարող է բերել անցանկալի հետևանքների։ Ջրակալման հիմնական պատճառը հանդիսանում է ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր տեղադիրքը։ Բանավանի շինությունների հիմքերը ստորերկրյա ջրերով ջրակալումը վերացնելու և շինարարական նորմերով սահմանված խորությունների վրա պահելու համար անհրաժեշտ էր մշակել ջրիջեցման և ջրահեռացման համապատասխան միջոցառումներ։

Նման դեպքերում ստորերկրյա ջրերի վնասակար ազդեցությունը կանխելու կամ բացառելու համար կիրառվում են տարբեր միջոցառումներ, որոնցից առավել արդյունավետ է համարվում դրենաժային համակարգի կառուցումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի Երևան

14:32 19.05.2025

Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Մայիսի 20-21-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Նախատեսվում են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարար Միրզոյանի, ինչպես նաև զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ», – հայտնել […] ...

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

14:28 19.05.2025

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Մայիսի 19-ին, ժամը 09:25-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները

14:25 19.05.2025

Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամանակ հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։ «Զրույցը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները։ Մենք արդեն ասել ենք այն ամենը, ինչ կարող էինք բանակցությունների, հիմնական դիրքորոշման կետերի մասին», – ասել է Պեսկովը։ […] ...

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

14:18 19.05.2025

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել: Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը լիգայի պատմության մեջ առաջինն է, որը մրցաշրջանի ընթացքում 6 միավորի առավելություն է ունեցել երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ, իսկ հետո կարողացել է հաղթահարել 7 միավորի տարբերությունն ու դարձել է չեմպիոն: «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: ...

Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

14:10 19.05.2025

Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895: Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է: «Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ […] ...

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

14:02 19.05.2025

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...

BACK_TO_TOP