Մեր հեղափոխությունը գունավոր չէր, և որևէ օտար ուժ ներգրավված չէր. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը գերմանական Die Zeit պարբերականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Մեր հեղափոխությունը գունավոր չէր, և որևէ օտար ուժ ներգրավված չէր. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը գերմանական Die Zeit պարբերականին

12:52 16.02.2019

Գերմանական Die Zeit պարբերականը ծավալուն հարցազրույց է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում անդրադարձ է կատարել Թավշյա հեղափոխության պատճառներին, ընթացքին:

Հեղինակը նախաբանում պատմում է, որ երբ 2018թ. Հայաստանում սկսվեց «Թավշյա հեղափոխությունը ընդդեմ կոռուպցիայի և ավտորիտար կառավարության, ամբողջ աշխարհի հայացքն ուղղվեց դեպի Հարավային Կովկասի այս փոքրիկ երկիրը: Միլիոնավոր հայեր են ապրում սփյուռքում, որոնք աջակցում էին բողոքի շարժմանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին`  նրանք անմիջապես օդանավ էին նստում: Հայտնի ամերիկահայ System of a Down-ի անդամները Երևանում էին, աջակցում էին նաև Շառլ Ազնավուրին ու Քիմ Քարդաշյանը:

Ըստ պարբերականի ձևակերպման՝ մայիսի 8-ին բողոքի ճնշումների ալիքի ներքո Փաշինյանը ճանաչվեց վարչապետ, դեկտեմբերին նրա ձևավորած դաշինքը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ շուրջ 70 տոկոս ձայներով: Բարեփոխումները, որ սպասում էին նրանից, հետևյալն են. պայքար օլիգարխիայի դեմ, լավ հարաբերություններ ինչպես ԱՄՆ-ի հետ, այնպես էլ  հարևան Իրանի հետ, Ռուսաստանի, ինչպես նաև ԵՄ հետ: Միաժամանակ, գոյություն ունի Արցախյան հակամարտությունը:

«Կարևորագույն հիմքն այս հաղթանակի այն էր, որ նախկին իշխանությունը լեգիտիմ չէր: Ընտրությունները նախորդ տարիներին կեղծվում էին, ժողովուրդը չէր կարողանում իր իրավունքներին տեր կանգնել: Ինչ վերաբերում է մեր հեղափոխության մեթոդներին, այն համահունչ էր մեր համոզմունքներին. Մենք ուզում էինք Հայաստանը դարձնել բռնություններից զերծ երկիր»,- ասել է Փաշինյանը, ի պատասխան այն հարցի, թե ինչպես կարողացավ հաջողության հասնել:

Այնուհետ լրագրողը հետաքրքրվել է, թե ինչպես ստացվեց, որ 2010-ից սկիզբ առած պայքարը գործող իշխանության դեմ հաջողություն չունեցավ: «Հաջողության հասնելու համար առաջնո՞րդ էր պետք»,- հետաքրքրվել է նա, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է հետևյալը.

«Առաջնորդի դերի իմ կարևորագույն նշանակությունն այն էր, որ ես բացատրեցի. ես առաջնորդ չեմ. Դրանից էլ ապակենտրոնացավ մեր հեղափոխության ընթացքը, շարժումը աճեց: Դրանով կառավարության ու ոստիկանության համար շարժումը  կառավարելու և կանխելու հարցում առավել դժվար իրավիճակ ստեղծվեց: Մենք մեր առջև դրել էինք մի կարևոր կանոն. ակցիաները պետք է խաղաղ լինեն: Մենք ուզում էինք աշխարհին ցույց տալ, ինչպես են հայերը մոտենում իրավիճակին: Մեր հեղափոխության առաջնորդները ՀՀ քաղաքացիներն էին»:

Ապա լրագրողը հետաքրքրվել է, թե ինչպես եղավ, որ Հայաստանում հաջողվեց հեղափոխությունը, այն դեպքում երբ Եվրոպայում տեղի են ունենում գունավոր հեղափոխություններ, որոնք ոչ միշտ են հաջողության հասնում: Փաշինյանը պատասխանել է.

 «Մեր հեղափոխությունը գունավոր չէր, և որևէ օտար ուժ ներգրավված չէր: Դա արտաքին գործընթաց չէր, քաղաքական խաղ չէր: Մեր հեղափոխության մեջ ներգրավված էին միայն ՀՀ քաղաքացիները, ովքեր լավ ապագա էին ցանկանում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP