17:18 16.02.2019
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ։
Զրուցակիցները խոսել են առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։
Բիսլին նշել է, որ աշխարհում հակամարտությունների ու պատերազմների հետևանքով աճում է քաղցի հետևանքով մահացողների թիվը։
«Հայաստանի նախագահն այն գործիչներից է, ով մտածում է ոչ միայն իր երկրի ժողովրդի մասին, այլև հետաքրքրված է, թե ինչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը հակամարտությունների ու դրանց հետևանքով առաջացած քաղցի հարցի հաղթահարման գործում։ Սրանք մեզ համար կարևոր հարցեր են, ուստի Հայաստանը կարող է կարևոր գործընկեր լինել մեզ համար»,- նշել է Բիսլին։ Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են Հայաստանի հետ գործակցության ոլորտում անել ավելին, քան արվում է այսօր։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Պարենային համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը ոչ միայն նրանց գաղափարներից, նոու հաուից, կառավարման համակարգերից, նրանց գնահատականներից օգտնվելու տեսանկյունից։
«Կազմակերպությունն ուղղակի ճանապարհ է, դարպաս, դուռ դեպի արտաքին աշխարհ, որը հսկայական քանակությամբ սննդի և ջրային արտադրանքի կարիք ունի։Կարծում եմ՝ Հայաստանը, զարգացնելով իր գյուղատնտեսությունը և սննդի արդյունաբերությունը, պետք է մտածի ոչ միայն իր մասին, այլև քայլեր ձեռնարկի արտահանման ուղղությամբ։ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը երկկողմ շահավետ կարող է լինել։ Այն կարող է մեզ աջակցել, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծենք, ավելի օգտակար, բարձրորակ սննդով ապահովենք քաղաքների ու գյուղերի մեր բնակչությանը, միաժամանակ զարգացնենք մեր գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը, լոկալից դառնանք միջազգային և դրանով լինենք ավելի ամուր, հաջող և հարուստ»,- ասել է նախագահ Սարգսյանը։
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...