23:14 17.02.2019
Այսօր արտասահմանում միջմրցաշրջանային հավաք անցկացնող մի շարք հայկական ակումբներ ընկերական հանդիպումներ են անցկացրել:
Երևանի «Փյունիկ»-ը Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ՖԱԼ գավաթի փլեյ-օֆֆ փուլում 1։4 հաշվով զիջել է լատվիական «Ռիգա»-ին: Փյունիկցիներից գոլի հեղինակ է դարձել Արթուր Միրանյանը:
Կիպրոսում հավաք անցկացնող հայկական ակումբներից մյուսը՝ «Արարատ-Արմենիա»-ն, ոչ մի շանս չտվեց Մոսկվայի «Սպարտակ»-ի երիտասարդական թիմին: Վարդան Մինասյանի սաները առավելության հասան 4։1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Ժան-Ժակ Բուգուին, փորձաշրջան անցնող Ալեքսեյ Պուստոզյորովը, Արտեմ Ավանեսյանը և Անտոն Կոբյալկոն:
«Գանձասար-Կապան»-ը Թուրքիայում ընթացող հավաքի առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց: Կապանցիները 2։1 հաշվով հաղթեցին Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Դեսնա»-ին: Գոլերի հեղինակ դարձան Գեղամ Հարությունյանը և Արման Հովհաննիսյանը:
Անթալիայում Երևանի «Բանանց»-ը 2։4 հաշվով պարտվեց Ղազախստանի չեմպիոն «Աստանա»-ին: Երևանցիները առաջին խաղակեսից հետո, Ադամու Աբդուլահիի և Ալեքսանդր Գլիսիչի գոլերի շնորհիվ, հաղթելիս են եղել 2։1 հաշվով, սակայն չեն կարողացել պահպանել հաղթական հաշիվը:
10:11 16.06.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՀունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...
10:00 16.06.2025
Այրվել է ավտոմեքենաՀունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։ ...
09:42 16.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...
09:00 16.06.2025
Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխաԻրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...
08:30 16.06.2025
Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...