Ինչո՞ւ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց կառավարության ծրագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.09 oC

Ինչո՞ւ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց կառավարության ծրագրին

11:37 18.02.2019

ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ կառավարության ծրագրում բացակայում են ռիսկերն ու երաշխիքները, ժամանակացույցն ու գործիքակազմը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

SHANTNEWS.am-ը հիշեցրեց, որ երբ առաջարկությունները ներկայացրին, կառավարությունը տեղեկացրեց, որ չկա իրավական կարգավորումը, որը թույլ կտա փոփոխություններ իրականացնել այդ փաստաթղթում, փոխարենը խոստացավ հընթացս իրականացնել դրանք։ Արդյունքում ԲՀԿ-ն դեմ քվեարկեց ծրագրին։

SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց` բանավոր համաձայնությունը բավարա՞ր չէր կողմ քվեարկելու համար, չե՞ք վստահում կառավարությանը, որ դեմ քվեարկեցիք։ Մելքումյանը նախ` ասաց, որ իրենց համար կարևորը նաև քաղաքական պայմանավորվածությունն է։

«Ես առաջարկել էի, որ բոլոր խմբակցությունները հավաքվեն ԱԺ նախագահի աշխատասենյակում, և այդ քաղաքական պայմանավորվածություննները ձեռք բերեինք։ Այդ ժամանակ քվեարկության առումով իրավիճակ կփոխվեր։ «Բարգավաճ Հայաստանը» շահագրգռված է, որ տնտեսական հեղափոխություն տեղի ունենա։ Այս ծրագրով մենք չենք տեսնում, որ այդ հեղափոխությունը տեղի կունենա»,- ասաց նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի Երևան

14:32 19.05.2025

Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Մայիսի 20-21-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Նախատեսվում են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարար Միրզոյանի, ինչպես նաև զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ», – հայտնել […] ...

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

14:28 19.05.2025

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Մայիսի 19-ին, ժամը 09:25-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները

14:25 19.05.2025

Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամանակ հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։ «Զրույցը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները։ Մենք արդեն ասել ենք այն ամենը, ինչ կարող էինք բանակցությունների, հիմնական դիրքորոշման կետերի մասին», – ասել է Պեսկովը։ […] ...

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

14:18 19.05.2025

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել: Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը լիգայի պատմության մեջ առաջինն է, որը մրցաշրջանի ընթացքում 6 միավորի առավելություն է ունեցել երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ, իսկ հետո կարողացել է հաղթահարել 7 միավորի տարբերությունն ու դարձել է չեմպիոն: «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: ...

Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

14:10 19.05.2025

Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895: Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է: «Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ […] ...

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

14:02 19.05.2025

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...

BACK_TO_TOP