«Այրարատ» կինոթատրոնն ու «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը հեշտությամբ կարելի է բերել անհրաժեշտ տեսքի. Անահիտ Թարխանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

«Այրարատ» կինոթատրոնն ու «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը հեշտությամբ կարելի է բերել անհրաժեշտ տեսքի. Անահիտ Թարխանյան

19:20 19.02.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Երևան քաղաքում գտնվող մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնն ու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, ներառել  ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում վերոնշյալ երկու կառույցների համահեղինակ-ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նշեց, որ դրական է գնահատում այս որոշումը, նաև ներկայացրեց՝ որքան գումար և ժամանակ է հարկավոր՝ այս շինությունները վերականգնելու ու վերանորոգելու համար:

«Իհարկե, հնարավոր է շատ հեշտությամբ երկու ծավալներն էլ՝ և´ կինոթատրոնը, և´ օդանավակայանը, բերել անհրաժեշտ տեսքի, այն է՝ նախկինում նախատեսված և նախագծված տեսքերին: «Ռոսիա» կինոթատրոնը, ճիշտ է, շատ տանջեցին, աղավաղեցին շուրջբոլորը, բայց հիմքը մնացել է, և վերանորոգման դեպքում կունենանք երկու մեծ արտակարգ կինոթատրոններ հենց քաղաքի մեջ: Այն հանգիստ կարող է դառնալ մշակութային կենտրոն, ինչպես  նախատեսվել է ի սկզբանե, որովհետև այնտեղ կան շատ հետաքրքիր դահլիճներ, բացի հիմնական երկու գլխավոր դահլիճներից. կային փոքր դահլիճներ՝ երեխաների համար դիտումներ կազմակերպելու և դոկումենտալ ֆիլմերը դիտարկելու, կային ցուցասրահներ, որտեղ հնարավոր էր կազմակերպել և կազմակերպվում էին տարբեր նկարիչների ու քանդակագործների գործերի ցուցադրումները: «Ռոսիա» կինոթատրոնը նաև հնարավորություն էր տալիս մեծ հավաքներ, հանրային-մշակութային նշանակության հանդիպումներ կազմակերպել և շատ ակտիվ աշխատում էր մինչև սեփականաշնորհումը»,- ասաց նա:

Թարխանյանը հիշեցրեց, որ բազմաթիվ տաղանդավոր քանդակագործների աշխատանքները «Ռոսիա» կինոթատրոնի ներքին ձևավորման անբաժան մասն էին կազմում, և կարծում է՝ այդ փոքր քանդակային գործերը պետք է անպայման վերականգնել: Նրա խոսքերով՝ այդ գործերի մի մասը, որ կորսված է կամ ոչնչացված, շատ հեշտ կարելի է վերականգնել, բերել պատշաճ տեսքի, եթե նույնիսկ չկան մեզ ծանոթ և հայտնի քանդակագործները, ապա իրենց գործերը, լուսանկարները մնացել են:

Ճարտարապետն ընդգծեց՝ հայկական ճարտարապետական միտքը հիացնում է նաև օտարներին. աշխարհի տարբեր երկրներից գալիս են արվեստագետներ, ճարտարապետներ, ովքեր ուզում են ծանոթանալ խորհրդային մոդեռնիզմի հիմունքներին, գալիս են, հեռանում՝ զարմացած, ապշած, հիացած, լցված նոր գաղափարներով, նրանք նաև մեծ գումարներ են բերում, այստեղ ծախսում, և այս հոսքը գնալով ավելանում է: Սա, ըստ Թարխանյանի, տուրիզմի զարգացման մեծ աղբյուր է նաև, ուստի պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ճարտարապետը համոզված է՝ «Ռոսիա» կինոթատրոնի վերականգնումը կարևոր դեր կարող է ունենալ հայ մշակույթի զարգացման և տարածման համար:

«Եթե «Ռոսիա» կինոթատրոնի վերականգնումը մշակութային խնդիր է, ապա օդանավակայանինը քաղաքական խնդիր է: Հին օդանավակայանը մինչ օրս պետության բալանսի վրա մնացող օբյեկտ է: Այս տարիների մեր պայքարի իմաստն այդ էր՝ թույլ չտալ, որ քանդեն պետական սեփականությունը: Սա Թավշյա հեղափոխության մեծ հաղթանակն էր՝ պահել օդանավակայանը: Միանշանակ պետք է վերականգնել ներքին օղակաձև էստակադան, առանց հավելյալ ներդրումային մեծ ծրագրերի, փոքր վերանորոգումներով գոյություն ունեցող օդանավակայանը կարելի է դարձնել փոքր ավիացիայի հիմնադիրը»,- ասաց նա:

Թարխանյանը նշեց, որ օդանավակայանի պահպանումն ու վերականգնումը կարևոր են Հայաստանի ներքին ու արտաքին-տարածաշրջանային քաղաքականության զարգացման համար: Ճարտարապետի հաշվարկներով՝ «Այրարատ» կինոթատրոնը փոքր գումարներով՝ մինչև 1 մլն դոլարի սահմաններում կարելի է կարգի բերել, իսկ օդանավակայանի դեպքում, քանի որ էստակադան քանդեցին, շատ խնդրահարույց հարցեր կան:

Ճարտարապետն ասաց, որ «Ռոսիա» կինոթատրոնը կարելի է վերականգնել առավելագույնը վեց ամսում, իսկ օդանավակայանը՝ մեկ տարում: Հարցին՝ եթե իրեն համագործակցության առաջարկ արվի, կընդունի՞, կմասնակցի՞ այս կառույցների վերականգնման աշխատանքներին, Թարխանյանը պատասխանեց՝ եթե արվի այդպիսի առաջարկ, կընդունի, բայց նաև ընդգծեց՝ կա «Հայնախագիծ» մեծ ճարտարապետական համալիր, որը ժամանակին մշակել է նախագիծը:

«Իհարկե, օդանավակայանի նախագծման առաջնությունը պետք է տրվի այդ նախագծային հաստատությանը: Կա հեղինակային իրավունքի առաջնություն, և այն գտնվում է «Հայնախագիծ» ինստիտուտի մոտ, ես կմասնակցեմ այն շրջանակներում, որ «Հայնախագիծ»-ը պատրաստ կլինի բացել իմ առջև»,- նշեց Թարխանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP