14:27 18.02.2019
ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև տնտեսական աճի խնդրին՝ հետևյալ որակումը տալով կառավարության 5 տոկոսանոց աճ ապահովելու ձգտումներին:
«Մնալ նույն վիճակում հետընթաց է, մենք չենք կարող մնալ նույն վիճակում, իրավունք չունենք: Այն թեզը, որ ընդդիմությունն ուզում է ձախողել, հին ընդդիմության գծի մեջ է: Եթե ձախողվի կառավարությունը, ի՞նչ է նշանակում, որ ընդդիմությունը լավ չի՞ աշխատել, չի՞ կարող կառավարությանը վերահսկել»,- ասաց Մարուքյանը:
Նա կարծում է, որ 5 տոկոսանոց աճ գրվել է նաև այն անձանց քարոզչության արդյունքում, ովքեր չեն հավատում ավելիին: Հավելեց.
«Հարկավոր է այնպիսի աճ, որով կարողանանք երկրի առջև ծառացած խնդիրները լուծել: Կամ կառավարությունը կարող էր անկեղծորեն ասել, որ 5 տոկոս ենք գրել, 8 չենք գրել, որ 5 լիներ, չասեիք՝ ինչո՞ւ չկարողացաք ապահովել: Բայց դրա մասին չի խոսվում, խոսվում է լոզունգների մասին՝ տնտեսությունը զարգացնել և այլն»:
Կարծիք հայտնեց, որ եթե տնտեսություն են ցանկանում զարգացնել, պետք է չհետևեն այն մարդկանց, ովքեր եղել են նախկին կառավարությունում ու կարծել են, թե հնարավոր չէ ավելի բարձր ցուցանիշների հասնել, իսկ այս ճանապարհին կոչ արեց թողնել ընդդիմության հասցեին մեղադրանքներ հնչեցնելը՝ ասելով.
«Մենք ընդդիմություն ենք աշխատում, որ ձախողվի, ո՞ւմ երեխեքի վրա է ազդելու: Էդ շանտաժային տեքստերը թողեք: Մեկը գնացել ինտերվյու է տվել, ասում է, որ սրանք դեմ են քվեարկել, ուզում են, որ Նիկոլը հրաժարական տա, այսինքն՝ տեսել եք, որ Նիկոլը բարձր ռեյտինգ ունի, ուզում եք դրանով մեզ խփե՞ք»:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...