Այսօր ԱՄՆ-ում տոնում են Նախագահների օրը. SHANTNEWS.am-ը ներկայացնում է ամերիկացի նախագահներին նվիրված հուշարձանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Այսօր ԱՄՆ-ում տոնում են Նախագահների օրը. SHANTNEWS.am-ը ներկայացնում է ամերիկացի նախագահներին նվիրված հուշարձանները

18:18 18.02.2019

ԱՄՆ-ում այսօր նշում են Նախագահների օրը: Ամերիկացիները սկսել են նշել այս տոնը 1885թ. ի վեր: Սկզբում այն նշվում էր փետրվարի 22-ին՝ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը: Այժմ այս տոնը նվիրված է Միացյալ Նահանգների բոլոր նախագահներին:

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ԱՄՆ նախագահներին նվիրված հայտնի և ոչ այնքան հայտնի հուշարձանների ստեղծման պատմությունը:

Առհասարակ ԱՄՆ-ում շատ են նախագահներին նվիրված հուշարձանները: Այդ հուշարձաններից մեկը Հարավային Դակոտայում գտնվող Ռիշմոր Լեռան վրա 4 նախագահների քանդակն է, որը ոչ բոլորն են տեսել, բայց որի մասին հաստատ լսած կլինեն: Լեռան վրա ԱՄՆ 4 հայտնի նախագահների ՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի դիմաքանդակներն են: Դիմաքանդակներից յուրաքանչյուրը 18 մետր բարձրություն ունի:

Հաջորդ ճանաչված հուշարձանը Վաշինգտոնի կոթողն է: Մերիլենդյան մարմարով երեսպատված գրանիտե կոթողը կշռում է 91000 տոննա, իսկ բարձրությունը՝ 169 մետր է:

Կառուցվել է 1848-1884 թվականներին Սպիտակ տան և Կապիտոլիումի միջև Ռոբերտ Միլսի նախագծով: Կոթողը նվիրված է եղել ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին: Մինչև Էյֆելյան աշտարակի կառուցումը այն եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը: Կոթողի վերին մաս կարելի է բարձրանալ 896 հարթակ ունեցող սանդուղքով կամ վերելակով: Կոթողի արևելյան կողմում գագաթին փորագրված է լատիներեն երկու բառ` Laus Deo, որ թարգմանաբար նշանակում է «Աստծո գովք»:

Նախագահ Ջեյմս Գարֆիլդին նվիրված հուշարձանը գտնվում է Քլիվլենդում գտնվող Լեյք Վյու գերեզմանատանը: Հուշարձանը շրջապատված է պատուհաններով, որոնց վրա խճանկարներով պատկերված է նախագահի կյանքը: Նշենք, որ Ջեյմս Գարֆիլդին սպանել են 1881 թվականին, նա նախագահել է ընդամենը 200 օր:

Մյուս հայտնի հուշարձանը նվիրված է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, որը նախագահ է ընտրվել 1932 թվականին ու երկիրը ղեկավարել Մեծ ճգնաժամի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:

Նրա այս հուշարձանը Վաշինգտոնում առաջինն է, որը հարմարեցված է նաև հաշմանդամների համար՝ վերջիններս կարող են սայլակով մոտենալ արձանին:

Ջոն Քենեդուն նվիրված անմար կրակով հուշարձանը գտնվում է Առլինգթոնի ազգային գերեզմանատանը, որտեղ գտնվում են նաև ԱՄՆ բանակում ծառայած կանանց և տղամարդկանց գերեզմանները: Քենեդին 1963 թվականին նոյեմբերին՝ իր սպանությունից մի քանի ամիս առաջ, այցելել է հենց այդ վայրը, որն այն ժամանակ սարահարթ է եղել և իր հիացմունքն արտահայտել տարածքի խաղաղ մթնոլորտի մասին:

Հավերժական կրակի գաղափարը Քենեդու կնոջը` Ժակլինին է պատկանում: Վերջինս ընտրել է այդ մատչելի վայրը ասելով.

«Նա պատկանում է ժողովրդին»:

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան

21:08 07.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […] ...

Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ

20:59 07.06.2025

Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ

«Հեռանկար»-ի տաղավարում շաբաթն այս անգամ ամփոփել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը: Նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցի, հայ-ադրբեջանական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP