18:07 18.02.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Մյունխենի անվտանգության համաժողովի YouTube-յան ալիքին: Հարցազրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին հարցին:
«Այս հեղափոխությունը տեղի ունեցավ ոչ ավանդական եղանակով: Ավանդական եղանակը, համենայնդեպս վերջին տասնամյակներում, ուղեկցվում է ճնշումներով, բռնություններով, իսկ Հայաստանում տեղի ունեցավ խաղաղ հեղափոխություն: Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, որ հայերն անում են անսպասելի բան: Եթե հետ նայենք, 1700 տարի առաջ հայերը որոշեցին քրիստոնյա դառնալ: Կարծում եմ՝ դա շատ բարդ որոշում էր՝ համեմատած հեղափոխության, իշխանափոխության հետ:
Ես հպարտ եմ՝ ասելու, որ դա մեզ հաջողվեց: Որպես հանրապետության նախագահ՝ իմ պարտականությունն է պահել երկրի միասնականությունը և կայունությունը: Եվ ես շատ ուրախ եմ, որ անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին քաղաքական բանավեճի կամ առճակատման բոլոր կողմերը, լինի դա նախկին նախագահը, ով առաջադրվել էր որպես վարչապետ, թե ընդդիմությունը, որի ղեկավարն էր ներկայիս վարչապետը, վճռական պահին ողջամիտ եղան և իրենց ազգային շահերը, հայրենասիրական շահերը, Հայաստանի ժողովրդի շահերը վեր դասեցին»:
ՀՀ նախագահը նաև շեշտել է, որ Հայաստանը չի սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող հայերով: Հայաստանը, ըստ Սարգսյանի, համաշխարհային ազգ է, քանի որ երկրի սահմաններից դուրս 4-5 անգամ ավելի շատ հայեր են ապրում, քան ներսում, և նրանք բոլորը հետևում էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Հարցազրույցի ընթացքում ևս մեկ անգամ անդրադառնալով 2018-ի հայաստանյան հեղափոխությանը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ հնարավոր չէր այլ կերպ վարվել, քանի որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրն էր, ուստի ապրիլի 23-ին պետք է այնպիսի որոշում կայացվեր, որի արդյունքում բոլորը կլինեին հաղթող:
«Ինչպես բոլոր մարդկանց կյանքում, կարող են լինել լավ օրեր, վատ օրեր, ողբերգություններ: Եթե ուժեղ ես, ապա հաղթահարում ես այդ խնդիրը և ավելի ուժեղ դառնում: Ազգը, որը հաղթահարել է ցեղասպանություն, այնքան ուժեղ էր, որ գիտակցեց, որ ցանկանում է փոխել իր կյանքը, իր քաղաքական համակարգը, ցանկանում է հեղափոխություն կամ կարող եք անվանել հայկական ոճով հեղափոխություն կամ Թավշյա հեղափոխություն, հիշատակի օրվա նախորդ օրը չէր կարող այլ կերպ վարվել: Երբ խոսում ենք հայաստանյան հեղափոխության մասին, պետք է այն դիտարկենք այն համատեքստում, թե ովքեր են հայերը»:
ՀՀ նախագահի ամբողջական անգլերեն հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...
21:08 07.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […] ...
20:59 07.06.2025
Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ«Հեռանկար»-ի տաղավարում շաբաթն այս անգամ ամփոփել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը: Նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցի, հայ-ադրբեջանական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...