Հայաստանը ունի մեկ բնական ռեսուրս, և դա մարդկային ռեսուրսն է. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Հայաստանը ունի մեկ բնական ռեսուրս, և դա մարդկային ռեսուրսն է. Արմեն Սարգսյան

18:21 18.02.2019

Մյունխենի անվտանգության համաժողովի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նոր աշխարհի և այն առաջ մղող ուժի մասին:

«Ես համարձակություն կունենամ ասելու, որ մենք, հավանաբար, աշխարհի առաջին նոր պետություններից կլինենք, որովհետև աշխարհը փոխվել է: Սա արդեն 20-րդ դարի հին աշխարհը չէ: Շատ բաներ փոխվել են: Սա նոր աշխարհ է: Եթե դու նոր երկիր ես, նոր ազգ ես և սկսես վարվել նոր աշխարհի տրամաբանությամբ, ապա օգուտ կստանաս: Իսկ նոր աշխարհի տրամաբանությունն այն է, որ այդ աշխարհը փոխկապակցված է, գլոբալիզացված է, այստեղ շատ դեպքերում կարևոր են ոչ թե կազմակերպությունները, հաստատությունները, ավանդույթները, ուղղահայաց իշխանությունը, այլ անհատական ուժը, գաղափարը, հավատը, խանդավառությունը, փոխկապակցվածությունը, Youtube-ը, Google-ը, Facebook-ը: Սա լիովին նոր աշխարհ է, որտեղ նորամուծությունները արդյունավետ են, անհատների իրական արժեքները արդյունավետ են: Սա մի աշխարհ է, որտեղ անհատական ուժը շատ կարևոր է դառնում տարբեր ոլորտներում»:

Արմեն Սարգսյանի խոսքերով՝ ժամանակակից աշխարհում ամենախոշոր ընկերությունները ոչ թե նավթային ընկերություններն են, հանքարդյունաբերական ընկերություններն են, այլ ստարտափ ընկերությունները:

Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ չնայած Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով, սակայն ունի մեկ բնական ռեսուրս տարբեր բաղադրիչներով, և դա մարդկային ռեսուրսն է:

Արմեն Սարգսյանի ամբողջական անգլերեն հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:

https://www.facebook.com/Armpresident/videos/331476464145119/?v=331476464145119

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

14:34 05.08.2025

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

14:26 05.08.2025

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...

BACK_TO_TOP