15:20 19.02.2019
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում փետրվարի 15-ից ներկայացված են բանաստեղծի ձեռագրերը, բացված է «Վերնատուն» ցուցահանդեսը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
«Վերնատան» գոյությունը լուսավոր մի շող էր, որ դարձավ հայ գրականության պատմության ամենագեղեցիկ և միևնույն ժամանակ առեղծվածային էջերից մեկը։ Թումանյանի բարձրադիր բնակարանում կարելի էր հանդիպել Լևոն Շանթին, Ավետիք Իսահակյանին, Նիկոլ Աղբալյանին, Ղազարոս Աղայանին և այլոց։
Նկարներում պատկերված են «Վերնատուն» գրական միավորման անդամների, նրանց ընտանիքի անդամների նկարները, միմյանց գրված նամակները, հատվածներ հայտնի ստեղծագործություններից։
«Մետրոպոլիտենը կարելի է համեմատել ստորգետնյա քաղաքի հետ, որտեղ կյանքը 24 ժամ եռում է։ Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի ուղևորներն իրենց լավ զգան գետնի տակ՝ 50-60 մետր խորության վրա։ «Արագ, անվտանգ ու անխափան» ուղևորափոխադրումից զատ, մետրոպոլիտենի կայարաններում սկսել ենք կազմակերպել ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, հոբելյանական հուշ-երեկոներ»,- ասաց Խաչատրյանը։
Փետրվարի 19-ին՝ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ժամը 13:00-ից մինչ 16:00-ն «Երիտասարդական» կայարանում անցկացվում է գրքերի ցուցահանդես-վաճառք: Այսօր «Երիտասարդական» կայարանում զգացվելու է թումանյանական ոգին։ Ցուցահանդեսի այցելուները կծանոթանան Թումանյանի փիլիսոփայությանն ու մարդասիրությանը։ Մետրոպոլիտենի ուղևորները կայարանում կունկնդրեն Թումանյանի ստեղծագործություններից մի քանիսը, կմասնակցեն գրքերի ցուցահանդես վաճառքին։
«Սիրով սպասում ենք բոլորին։ Մուտքը ժպիտով և ժետոնով»,- զգուշացնում են մետրոպոլիտենից։
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...