13:25 20.02.2019
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվել է Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումը:
Օրակարգում երկու հարց էր՝ 2015-2018թթ. Երևանի զարգացման տարեկան ծրագիրը հաստատել և հավանություն տալ ավագանու ներկայացմանը և 2018-ի տարեկան բյուջեի կատարողականը՝ նույն ընթացակարգն ապահովելու համար:
Օրակարգային առաջին հարցով տարեկան ծրագրի կատարողականի մասը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներդրումների և զարգացման վարչության պետ Տիգրան Սարգսյանը:
«2018-ի դեկտեմբերին լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ճանապարհաշինության ոլորտում, շահագործման է հանձնվել Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը, շարունակվում են Բաբաջանյան-Աշտարակ հատվածի կառուցման աշխատանքները: 2018-ին շարունակվել են փողոցների, բակերի, մայթային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, եզրաքարերի, մայթերի բազալտե սալիկների տեղադրման աշխատանքները, բարեկարգվել և կահավորվել են բակային տարածքները, կառուցվել են ֆուտբոլի նոր մինի դաշտեր: Իրականացվել է մանկապարտեզների, բուժհաստատությունների հիմնանորոգման և նորոգման ծրագրեր»,- ներկայացրեց Տիգրան Սարգսյանը:
2018թ. ընթացքում շարունակական են եղել մուտքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման, կանաչ տարածքների պահպանման, խնամքի և նոր կանաչ տարածքների ստեղծման աշխատանքները, կառուցվել և ընդլայնվել է ոռոգման ցանցը:
Ըստ կատարողականի` սահմանափակ կարողություններով բնակչության համար մատչելիության ապահովման նպատակով Երևանի փողոցներում շարունակվել են թեքահարթակների կառուցման աշխատանքները:
«Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել տրանսպորտի ոլորտը, գործադիրի կողմից տրամադրված հասարակական տրանսպորտի ցանցը վերանայվել է և գտնվում է վերջնականացման փուլում»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...