14:40 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը շարունակվում է տուժողների հարցաքննությամբ: Դատարանը լսել է ՊՊԾ գնդի ներսում 2016 թվականի հուլիսի 17-ին հերթապահություն իրականացրած ավագ ոստիկան Վիգեն Մարտիրոսյանին: Տուժողը պատմում է, որ նշված օրը գնդի ներսում տեսել է ինքնաձիգով զինված բազմաթիվ անձանց: Առաջինը նշեց Մարտիրոս Հակոբյանին, ով կանգնեցրել է իրեն, հետո մոտեցել է Արեգ Կյուրեղյանը:
«Գնդի տարածում մոտ 17-18 անձ կար, բոլորը զինված էին ինքնաձիգերով ու «Մակարով» տեսակի ատրճանակներով, մարդիկ կային, որոնց մոտ մարտական նռնակներ կային»,- պատմել է տուժողը:
Յոթ ոստիկանի է տեսել, նրանց թվում Վալերիյ Օսիպյանին և Վարդան Եղիազարյանին: Զինված խմբի անդամները հնչեցնում էին կոչեր, պահանջում էին նախագահի հրաժարականը և Ժիրայր Սեֆիլյանի ազատումը:
Իրեն խուզարկել են, մոտից վերցրել են բջջային հեռախոսները, դրանք հետո վերադարձել են` գնդի տարածքից դուրս գալուց հետո: Ոստիկան Արթուր Վանոյանի սպանության մասին տեղեկությունը ստացել է ներսում գտնված ոստիկաններից: Տուժողը զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի վերաբերյալ ևս տեղեկություն չուներ: Յուրի Տեփանոսյանի` հրազենային վիրավորում ստանալու և մահվան մասին մանրամասներ չի իմացել, այդ մասին հայտնի է դարձել ոստիկանության վերակարգի ժամանակ, ուղղակի ականատես չի եղել:
Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանը հարցրեց. «Դուք ձեզ տուժո՞ղ համարում եք»: Տուժողը դրական պատասխան է տվել:
Պաշտպան Զարուհի Փոստանջյանը փորձեց ճշտել` ինչի՞ց է տուժել Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանն ասաց, որ հոգեբանական ճնշման է ենթարկվել: Այդուհանդերձ, տուժողը նշեց, որ չի առարկում, որպեսզի ամբաստանյալների նկատմամբ կիրառվի համաներում:
14:30 30.04.2025
Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...
14:24 30.04.2025
Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփԳեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...
14:04 30.04.2025
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդուԻսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...